Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2020 թվականի հունվարից 4 դպրոցներ կջեռուցվեն լոկալ ջեռուցման համակարգերով

23.12.2019

 2020 թվականի հունվար ամսից Կոտայքի մարզում փայտի վառարանով տաքացվող հանրակրթական դպրոցներ չեն լինելու:

 Մարզպետի 2019 թվականի համապատասխան որոշմամբ, մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված վերաբաշխումների արդյունքում մարզի 4 միջնակարգ դպրոցների՝ Ֆանտան, Գետամեջ, Փյունիկ, Արտավազ, հատկացվել է 5 մլն-ական դրամներ լոկալ ջեռուցման համակարգերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

 Նշենք նաև, որ վերջին շրջանում Նոր Արտամետի միջնակարգ, Գառնի Բանավանի հիմնական դպրոցները ևս վերաբաշխումների արդյունքում տեղադրել են լոկալ ջեռուցման համակարգեր, իսկ Արագյուղի միջնակարգ դպրոցը լոկալ ջեռուցման համակարգ է տեղադրել համայնքի աջակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32