Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը

Վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը 06.11.2019

 Մարզի համայնքներում շարունակվում են լայն թափով իրականացվել սուբվենցիայի շրջանակներում հաստատված ամենատարբեր ծրագրեր:  Հաստատված ևս մեկ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը:  Ծրագրի ընդհանուր արժեքը 6 489 000 դրամ է, որից 2.920. 050 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 3 568 950 դրամը (55% )՝ համայնքի բյուջեի:  Նշենք, որ վարչական շենքում են տեղակայված նաև գյուղի ամբուլատորիան ու գրադարանը:  

2020 թվականին պետական բյուջեի միջոցներով  նորոգվելու է  Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջը

2020 թվականին պետական բյուջեի միջոցներով նորոգվելու է Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջը 06.11.2019

 Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ պաշտոնական կայքը, 2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակառուցվի 8 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Ցանկում ընդգրկված է նաև Նոր Գեղիի՝ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը:  Նոր Գեղիի համայնքապետարանից տեղեկացանք, որ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը...

Վերակառուցվում է Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի մանկապարտեզի շենքը

Վերակառուցվում է Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի մանկապարտեզի շենքը 05.11.2019

Մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային խնդիրների լուծման տեսանկյունից համարվում է առաջնահերթություն: Համայնքներ կատարած աշխատանքային այցերի ընթացքում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բազմիցս կարևորել է նախադպրոցական կրթության անհրաժեշտությունը՝ որպես իրավագիտակից քաղաքացի դաստիարակելուն ուղղված կարևորագույն օղակ: Եվ ահա, ուրախությամբ ենք արձանագրում, որ պետական բյուջեի աջակցությամբ, տարածքային կառավարման և տեղական...

Հրազդան համայնքն արդեն ունի բազմաֆունկցիոնալ էքսկավատոր

Հրազդան համայնքն արդեն ունի բազմաֆունկցիոնալ էքսկավատոր 05.11.2019

 Հրազդանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից իրազեկվում ենք, որ համայնքն արդեն ունի նոր JCB մակնիշի բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, որի միջոցով համայնքում բարեկարգման աշխատանքներն առավել արդյունավետ կիրականացվեն:  Այն ձեռք բերելու համար Հրազդանի համայնքապետարանը դիմել էր ՀՀ տարածքային  զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը և ստացել դրական պատասխան:  Ինչպես հայտնեցին համայնքապետարանից, բազմաֆունկցիոնալ էքսկավատորը ՀՀ տարածքային զարգացման և...

Ասֆալտապատման աշխատանքներ Բյուրեղավան համայնքում

Ասֆալտապատման աշխատանքներ Բյուրեղավան համայնքում 05.11.2019

 Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան համայնքում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ;  Այս պահին ասֆալտապատվում է հիմնանորոգված մշակույթի տան տարածքը:  Համայնքի ղեկավարի կողմից շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել է ասֆալտապատման ընթացքի, կատարվող աշխատանքները պատշաճ որակով ավարտին հասցնելու հարցը:  

Արամուս համայնքում կառուցվում է մանկապարտեզի շենք

Արամուս համայնքում կառուցվում է մանկապարտեզի շենք 04.11.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Արամուս համայնքում մեկնարկել են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։ Համայնքապետարանից տեղեկանում ենք, որ այս պահին իրականացվում են տարածքի հողահարթեցման աշխատանքներ: Մանկապարտեզի աշխատանքները նախատեսված է իրականացնել պետություն համայնք՝ 50%-50% համաֆինանսավորմամբ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 17:32:41