Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել ադամանդի վերամշակման «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ Աբովյանի նոր գործարանի բացման արարողությանը

02.12.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է գտնվել ադամանդի վերամշակման «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ Աբովյանի նոր գործարանի բացման արարողությանը:

 Բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

 ՀՀ վարչապետը, նախարարը, Կոտայքի մարզպետը ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ շրջել են նորակառույց արտադրամասի տարածքում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին, արտադրամասի ընդգրկման ծավալներին ու հնարավորություններին:

 Հիշեցնենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում 2014 թվականից գործունեություն ծավալող ընկերությունը Հայաստանում արտադրությունը սկսել է 2017 թվականից, իսկ 2018 թ.-ից խոշոր ներդումներ է սկսել իրականացնել Կոտայքի մարզում:

 Դեռևս ընթացիկ տարվա մարտ ամսին մարզպետն այցելել էր ընկերության նախկին արտադրամաս, որտեղ այդ պահին աշխատում էին շուրջ 90 աշխատակիցներ:

 Հենց այդ ընթացքում Աբովյանի նախկին «Սիրիուս» գործարանի մասնաշենքերից մեկում՝ 3 հարկ ընդգրկող 3000 քմ տարածքում, ընկերությունը սկսել էր ինտենսիվ շինարարություն իրականացնել՝ ադամանդի վերամշակման ավելի մեծ և հզոր արտադրամաս հիմնելու համար:

 Մարզպետը նաև շին.հրապարակ էր այցելել և արտադրության ղեկավարների հետ քննարկելով ընդլայնման հնարավոր ուղղություններն ու ծավալները՝ վստահություն հայտնել, որ որպես տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչ՝ պատրաստակամ է աջակցել՝ նպաստելու ոլորտի զարգացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է Կոտայքի մարզի տնտեսության զարգացմանը:

 Նշենք, որ արտադրական ամբողջ տարածքը արդիականացվել է միջազգային չափանիշներին համապատասխանող գերթանկարժեք սարքավորումներով. իսկ արդեն նախկին արտադրամասը կվերածվի հյուրանոցի ադամանդագործությամբ զբաղվող օտարերկրյա ընկերությունների համար:
«ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ն տարածաշրջանում առաջատարն է «երևակայական» տաշվածքի պատրաստման առումով:

Լուսանկարները՝ ՀՀ Կառավարության տեղեկատվական հարթակի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32