Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Եղվարդում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Եղվարդում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ 12.11.2019

Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր Եղվարդ համայնքում մասնակցել է քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։ Բացմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն, դոկտոր Միխայել Բանցհաֆը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Ստեֆանո Լազզարոտտոն,Գերմանիայի տնտեսական...

Զովունիում հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը

Զովունիում հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը 11.11.2019

 ՀՀ կառավարության 2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրերով Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում մեկնարկել են 38-րդ փողոցի (540 մ երկարությամբ) խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները:  Ծրագրի արժեքը 9.650. 000 դրամ է, որից 6.950.000 դրամը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 2.700.000 դրամը` համայնքի ներդրումը:  Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրը կունենա անխափան ջրամատակարարում:  

Ակունքը ճանաչվել է տարվա լավագույն համայնք

Ակունքը ճանաչվել է տարվա լավագույն համայնք 11.11.2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 23-ամյակի առթիվ, տեղի է ունեցել ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, մարզպետարանների, համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի են դարձել 4...

Մրգաշեն համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

Մրգաշեն համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ 11.11.2019

Կոտայքի մարզի համայնքներում շարունակվում են արագ տեմպերով իրականանալ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության սուբվենցիոն ամենատարբեր ծրագրեր: Պետական բյուջեի աջակցությամբ այս օրերին ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև Մրգաշեն համայնքում: Ասֆալտապատվում և փոսալցվում են համայնքի` առավել անմխիթար վիճակում գտնվող 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների ճանապարհահատվածները. 7-րդ փողոցի ճանապարհահատվածի կեսը կապիտալ...

Գեղաշենում 140 փոքրիկների համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները մեկնարկեցին

Գեղաշենում 140 փոքրիկների համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները մեկնարկեցին 08.11.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Գեղաշեն նախալեռնային համայնքում մասնակցել է մանկապարտեզի շենքի հիմնարկեքի և օծման արարողությանը: Մանկապարտեզի կառուցումը հնարավոր է դարձել տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում- մասնավոր հատված եռակողմ համագործակցության արդյունքում: Ծրագրի արժեքը 125.400 000 դրամ է, որից 62. 700.000 դրամը (50%) կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 62. 700.000 դրամը (50%) համայնք-մասնավոր հատված ներդրման...

Նոր Հաճնում այսօր բացվել է  Street Workout-ի մասնագիտացված բացօթյա մարզահրապարակը

Նոր Հաճնում այսօր բացվել է Street Workout-ի մասնագիտացված բացօթյա մարզահրապարակը 08.11.2019

Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի 2-րդ դպրոցի հարակից այգում այսօր տեղի է ունեցել Street Workout-ի մասնագիտացված բացօթյա մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Հակոբյանը, Street Workout Armenia ֆեդերացիայի տնօրենը, ինչպես նաև Նոր Հաճնի համայնքապետարանի ներկայացուցիչներ: Մարզահրապարակը կառուցվել է Street Workout ֆեդերացիայի կողմից՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 17:32:41