Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզի 27 համայնքների և բնակավայրերի տրամադրվել է մկնասպան թունաքիմիկատ

Մարզի 27 համայնքների և բնակավայրերի տրամադրվել է մկնասպան թունաքիմիկատ 13.11.2019

 «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարվա աշնանը մարզում կատարված մշտադիտարկման արդյունքներով առավել վարակված 6300 հա տարածքի վրա մկնանման կրծողների դեմ քիմիական պայքար իրականացնելու նպատակով անհատույց տրամադրվել է շուրջ 504 լիտր «բրոմադիալոն» տեսակի մկնասպան թունաքիմիկատ:  Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը հայտնում է, որ այս պահին ընթանում են մարզի 27 համայնքներին և բնակավայրերին...

Մարզի գեղանկարիչներին  հրավիրում ենք մասնակցելու հավաքական ցուցահանդեսի

Մարզի գեղանկարիչներին հրավիրում ենք մասնակցելու հավաքական ցուցահանդեսի 13.11.2019

 Մարզային մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից նոյեմբերի վերջին կկազմակերպվի Կոտայքի մարզի գեղանկարիչների հավաքական ցուցահանդես:  Մարզային ցուցահանդեսին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր գեղանկարիչները՝ ներկայացնելով 2-3 ստեղծագործություն:  Ցուցահանդեսի մասնակիցները կարժանանան խրախուսանքի. նախատեսվում է մասնակիցներին նվիրել նկարչական մասնագիտացված պարագաներ, շնորհակալագրեր,...

Բյուրեղավանում ասֆալտապատվում են ճանապարհներ, իսկ մայթեզրերին  տեղադրվում եզրաքարեր

Բյուրեղավանում ասֆալտապատվում են ճանապարհներ, իսկ մայթեզրերին տեղադրվում եզրաքարեր 12.11.2019

 Բյուրեղավան համայնքում ևս սուբվենցիոն ծրագրերն իրականացման ակտիվ փուլ են մտել:  Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան համայնքում իրականացվում են ասֆալտապատման և մայթեզրերին եզրաքարեր տեղադրելու աշխատանքներ:  Շահած ծրագրի ընդհանուր արժեքը 69.600. 000 դրամ է, որից 31.320.000 դրամը (45% ) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 32.280.000 դրամը (55% )` համայնքի ներդրումը:  

Լեռնանիստում տեղի է ունեցել ծառատունկ

Լեռնանիստում տեղի է ունեցել ծառատունկ 12.11.2019

Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ Լեռնանիստում տեղի է ունեցել համայնքային ծառատունկ: Երևան-Սևան մայրուղուց դեպի Լեռնանիստ տանող ճանապարհի աջ և ձախ հատվածներում տնկվել են շուրջ 500 բարդիներ: Համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը միտված համանման նախաձեռնությունները լինելու են շարունակական:  

Եղվարդում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Եղվարդում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ 12.11.2019

Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր Եղվարդ համայնքում մասնակցել է քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։ Բացմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն, դոկտոր Միխայել Բանցհաֆը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Ստեֆանո Լազզարոտտոն,Գերմանիայի տնտեսական...

Զովունիում հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը

Զովունիում հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը 11.11.2019

 ՀՀ կառավարության 2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրերով Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում մեկնարկել են 38-րդ փողոցի (540 մ երկարությամբ) խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները:  Ծրագրի արժեքը 9.650. 000 դրամ է, որից 6.950.000 դրամը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 2.700.000 դրամը` համայնքի ներդրումը:  Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրը կունենա անխափան ջրամատակարարում:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 10:45:31