Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման գործընթացները

20.12.2019

 Կոտայքի մարզի Պտղնի, Ջրվեժ, Քանաքեռավան, Մրգաշեն, Արզնի, Եղվարդ, Ակունք համայնքների ղեկավարների, Կոտայքի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի, քաղաքաշինության վարչության մասնագետների մանակցությամբ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել մարզպետարանում, որը վարել  է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

 Կոտայքի մարզպետի 2018 թվականի հոկտեմբերի 25-ի N 320 որոշմամբ ստեղծված, ինքնակամ կառուցված շենք-շինությունների ու ապօրինի հողազավթումների փաստերը ստուգող աշխատանքային խմբի կողմից նշված համայնքներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենք-շինություններ և համայնքների ղեկավարներին առաջարկվել է դրանց օրինականացման գործընթացներ մեկնարկել:

 Մարզպետարանում կազմակերպված հերթական աշխատանքային հանդիպման նպատակը համայնքների ղեկավարների հետ այդ գործընթացները և դրանց խոչընդոտող գործոնները քննարկելն էր:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Առնակ Ավետիսյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է մեկամսյա ժամկետում օրինականացման գործընթացում շոշափելի արդյունքներ արձանագրել, համայնքների ղեկավարների կողմից ուշադրության կենտրոնում պահել շին.թույլտվությունները:

 Իսկ աշխատանքային խումբը պլան է կազմել՝ ՏԻՄ բյուջե ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման պարտադիր վճարները վերականգնելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32