Նորություններ
Լրահոս

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումը՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով: Նշվածի համատեքստում աշխատանքային խմբի անդամներն այսօր մարզպետի տեղակալ...

Կոտայքի մարզում ծնվել է 148 երեխա 31.05.2024
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ծնվել է 148 երեխա՝69 տղա և 79 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների՝ ✔Չարենցավանի ծննդատուն՝ 21 երեխա ✔Նաիրիի ծննդատուն՝ 11 երեխա ✔Աբովյանի ծննդատուն՝ 57 երեխա ✔Հրազդանի ծննդատուն՝ 59 երեխա: Շնորհավորում ենք և մաղթում առողջություն մեր բոլոր փոքրիկներին:

Կոտայքի մարզում ևս անցկացվել է Մաքրության Եվրասիական գավաթի ‹‹Մաքուր խաղեր›› մրցույթը 31.05.2024
Ապրիլի 20, 27, 29, 30-ին Հրազդանի Աղբյուրակ թաղամասի արհեստական ջրամբարի լճափնյա տարածքում, Լեռնանիստ, Քաղսի և Սոլակ բնակավայրերում անցկացվել է Մաքրության Եվրասիական գավաթի ‹‹Մաքուր խաղեր›› մրցույթը։ Բնակավայրերի բնակիչները, դպրոցականներն ու ուսանողները կամավորության սկզբունքով մասնակցել են խաղին, իսկ մրցույթի ավարտին 1-ին, 2-րդ, 3-րդ և ‹‹Լավագույն գտածո›› անվանակարգում հաղթանակած թիմերը ստացել են արժեքավոր մրցանակներ։...

«Ճանաչի՛ր Հայաստանը»-ը զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է նաև Կոտայքի մարզը 31.05.2024
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ իրականացվում է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Կոտայքի մարզը: Ցուցահանդեսի շրջանակում մարզը ներկայացնող գաստրո տաղավարում պատրաստվել է Կոտայքի մարզին բնորոշ ճաշատեսակներից «Լուսակերտի հագանի»-ն, մշակութային համարով հանդես են եկել «Mary Dance» պարային ստուդիայի սաները: Ներկայացվել են մեղրի արտադրություն, չրի, թեյի...

Կոտայքի մարզը ևս մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսին 31.05.2024
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ իրականացվում է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Կոտայքի մարզը: Ցուցահանդեսի շրջանակում մարզը ներկայացնող գաստրո տաղավարում պատրաստվել է Կոտայքի մարզին բնորոշ ճաշատեսակներից «Լուսակերտի հագանի»-ն, մշակութային համարով հանդես են եկել «Mary Dance» պարային ստուդիայի սաները: Ներկայացվել են նաև մեղրի, չրի, թեյի արտադրություն,...

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը «Հայաստանում ԼՂ-ի հակամարտությունից տուժած բնակչության կենսաապահովման և բարեկեցության խթանում» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպել էր «Տնտեսական ինտեգրման գործողությունների համակարգում» թեմայով հանդիպում-քննարկում շահագրգիռ կողմերի հետ: Քննարկման նպատակն էր՝ միավորել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը ծառայությունների մատուցման գործընթացում ներգրավված...