Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ դիտարկել են Ջրվեժից Գառնի տանող ճանապարհահատվածի շինաշխատանքները

12.12.2024

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ նախօրեին այցելել և դիտարկել են Ջրվեժ բնակավայրից դեպի Գառնի ձգվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։
14.7 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը սկսվում է Ջրվեժ բնակավայրից։

 Շինաշխատանքների շրջանակում նորոգվում է Ջրվեժի տրանսպորտային հանգույցը։ Աշխատանքներ են տարվում տրանսպորտային հանգույցի կամրջի վրա։

 Նախարար Դավիթ Խուդաթյանը և մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, Ջրվեժի համայնքապետի հետ տեղում քննարկել են ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքները, խնդրահարույց հատվածները, այցելել նաև տրանսպորտային հանգույցի կամրջի վրա, որտեղ ևս աշխատանքներ են տարվում։

 Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, աշխատանքներն ավարտել առավելագույն սեղմ ժամկետներում, կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ, շարժվել ըստ գրաֆիկի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 17:59:56