Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդան համայնքում նորոգվել են 12 վերելակներ

Հրազդան համայնքում նորոգվել են 12 վերելակներ 21.01.2020

 Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում նորոգվել են 12 վերելակներ:  Շահած ծրագրի արժեքը 33.950.000 դրամ է, որից 15.277.500 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 18.672.500 դրամը (55%)՝ համայնքի;  Նշենք, որ Հրազդան քաղաքում կան 221 վերելակներ՝ 65-ը դեռևս չգործող:  

ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է 2019 թվականը

ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է 2019 թվականը 20.01.2020

 Կոտայքի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2019 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքներն այսօր ամփոփվել են Կոտայքի մարզպետարանում:  Հանդիպումը վարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:  Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ԱԻՆ փոխնախարար Արկադի Բալյանը, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը, ԱԻՆ Կոտայքի...

Ստեղծվել է աշխատանքային խումբ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով

Ստեղծվել է աշխատանքային խումբ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով 20.01.2020

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ:  Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը:  Հանդիպման նպատակն էր վերհանել և գույքագրել ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրներն ու առավելագույն կարճ ժամկետում մշակել ճանապարհային քարտեզ:  Արդյունքում...

Կոտայքում 2019 թվականին ներդրումների ծավալի աճ է արձանագրվել

Կոտայքում 2019 թվականին ներդրումների ծավալի աճ է արձանագրվել 20.01.2020

2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզում կատարված ներդումների ծավալը կազմել է 83,7 մլրդ դրամ 2018 թվականի 49,1 մլրդ դրամի դիմաց: Աճը 2018 թվականի համեմատ կազմել է 70, 5 %: Եվ այսպես, • 2019 թվականի ընթացքում մասնավոր ներդրումների ծավալը կազմել է 63,5 մլրդ դրամ 2018 թվականի 29,9 մլրդ դրամի դիմաց • պետական բյուջեի հատկացումները՝ 15,8 մլրդ դրամ 2018 թվականի 15,6 մլրդ դրամի դիմաց • համայնքների ներդրումները՝ 2,1 մլրդ դրամ 2018 թվականի 1,1 մլրդ դրամի դիմաց •...

Եղվարդում կայացել է սամբոյի՝ Կոտայքի մարզի պատանիների նախընտրական առաջնությունը

Եղվարդում կայացել է սամբոյի՝ Կոտայքի մարզի պատանիների նախընտրական առաջնությունը 20.01.2020

Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիայի միջոցառումների օրացույցային պլանով նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆեդերացիայի և ՀՀ Կոտայքի մարզպետարանի համագործակցությամբ սույն թվականի հունվարի 18-ին Կոտայքի մարզի Եղվարդի մարզային ենթակայության մանկապատանեկան մարզադպրոցում անց է կացվել սամբոյի՝ Կոտայքի մարզի պատանիների նախընտրական առաջնությունը:  Առաջնությանը ներկա էին ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ՀՀ Կոտայքի մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, մշակույթի և սպորտի բաժնի...

Գործուն քայլեր են իրականացվում Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող «Արձագանք» և «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման ու վերատեղադրման ուղղությամբ

Գործուն քայլեր են իրականացվում Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող «Արձագանք» և «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման ու վերատեղադրման ուղղությամբ 17.01.2020

Դեռ անցյալ տարեսկզբին Կոտայքի մարզպետը խոսել էր Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակների վերականգնման անհրաժեշտության մասին, որոնք այսօր թալանված և գործնականում ոչնչացված վիճակում են։ Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 18:00:36