Նորություններ
Լրահոս

Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց 29.01.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված աշխատանքային հանդիպում է անցկացրել ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, խորհրդականներ, ոլորտը կարգավորող համապատսախան վարչությունների մասնագետներ; Օրակարգում երկու հիմնական հարցեր էին • Կոտայքի մարզում՝ ըստ տարածաշրջանների, սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների քարտեզագրում • Կոտայքի մարզում...

Հայաստանում առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը կստեղծվի Գառնի համայնքում 29.01.2020
Դեռ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ Կոտայքի մարզպետը նշել էր, որ Գառնի համայնքում նախատեսվում է համայնքային հրշեջ փրկարարական ջոկատ հիմնել: Այսօր մարզպետը աշխատանքային հանդիպում ունեցավ ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանի և Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի հետ, որի շրջանակում քննարկվեցին այս առիթով մեկնարկած աշխատանքների ընթացքը....

Արտահանողի զարգացման դրամաշնորհներ. տեղեկատվական միջոցառում Կոտայքում 29.01.2020
Սույն թվականի փետրվարի 1-ին ժամը 11:00-ին Հրազդանում՝ մարզպետարանի շենքում, տեղի կունենա տեղեկատվական միջոցառում, որի ժամանակ կներկայացվի «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի նպատակները, խնդիրները, մասնակցության չափանիշները, հայտերի գնահատման կարգը, ինչպես նաև այլ առնչվող տեղեկատվություն: Նշենք, որ ծրագրի ընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:...
Այսօր Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրին դիմած Կոտայքի մարզի դիմորդների հետ: Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգողները դիմորդներին ներկայացրեցին բոլոր մանրամասներն ու տրամադրեցին անհրաժեշտ տեղեկատվություն: Նշենք, որ 120 դիմորդներից ծրագրին միանալու հնարավորություն են ստանալու 20-25 մասնակիցներ: Հիշեցնենք, որ Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում...

Անց է կացվելու տղամարդկանց շախմատի՝ մարզի վարկանիշային առաջնությունը 24.01.2020
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և Կոտայքի մարզպետարանի համագործակցությամբ հունվարի 25-ից փետրվարի 2-ը Աբովյանի շախմատի դպրոցում անց է կացվելու Կոտայքի մարզի տղամարդկանց շախմատի՝ 2020 թվականի վարկանիշային առաջնությունը, որին մասնակցելու իրավունք ունեն ազգային վարկանիշ և առաջին կարգ ունեցող շախմատիստները: 1-4 տեղեր զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանալու մասնակցելու տղամարդկանց՝ 2020 թվականի շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին, որը անցկացվելու է Երևանում: Նշենք, որ...

Մարզի Խորհրդի՝ 2020 թվականի առաջին ընդլայնված նիստը կայացավ 23.01.2020
Քիչ առաջ Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում ավարտվեց ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նիստին ներկա են եղել մարզի բոլոր համայնքների և վարչական շրջանների ղեկավարները, ուժային կառույցների, Կոտայքի մարզային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին՝ մարզպետը, մասնավորապես, նշել է, որ 2019 թվականը բեկումնային տարի էր՝ լի տարաբնույթ մասշտաբային...


