Նորություններ
Լրահոս

Կամարիսում արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքներն ավարտված են 13.12.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող Կամարիս համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնման աշխատանքներն ավարտված են: Ծրագրի արդյունքում համայնքի՝ 2.3 կմ ճանապարհահատվածը արդեն լուսավորվել է էներգախնայող լեդ լուսատուներով: Շահած ծրագրի արժեքը 5.038.560 դրամ է. Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:

Այսօր մարզպետարանում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ 2019-2025 թվականների Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակի շուրջ: Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման և պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը, նախարարության մշտադիտարկման բաժնի պետ Փառանձեմ Դարբինյանը և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի ներկայացուցիչ Տաթև Խոսրոևան: Ողջունելով...

Նոր Գեղի համայնքում մեկնարկել է սոցիալական ծրագիր 12.12.2019
Նոր Գեղի համայնքում մեկնարկել են Երկրաբանների փողոցի 3-րդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները: Շենքը համայնքապետարանի կողմից վերանորոգվելուց հետո շահագործվելու է սոցիալական ծրագրի շրջանակներում: Համայնքապետարանից տեղեկացնում են, որ երկար տարիներ կիսակառույց վիճակում գտնվող եռահարկ շենքի տանիքը վերանորոգվում է համայնքային միջոցներով, որից հետո համայնքապետարանը նախատեսում է ներդրումային կամ սոցիալական ծրագրերի միջոցով շենքում մինչև 20 բնակարան վերանորոգել և...

Կառավարությունը 454 միլիոն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 12.12.2019
Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Վայոց ձորի 12 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կառավարությունը 454 միլիոն դրամ հատկացրեց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ ներկայացվել է 518 ծրագրային հայտ, որից հավանության է արժանացել 483-ը: Այժմ ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթաց, կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված...

Մեկնարկում է մարզային մշակութային տների հզորացման ծրագիրը 11.12.2019
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մեկնարկը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020 թ.-ի հունվարի 31-ը։ Հիմնադրամը մշակել է մարզային մշակութային տների հզորացման ծրագիր` հիմնվելով 2019 թ.-ի օգոստոսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ՀՀ մարզերում գործող մշակութային տների շրջանում անցկացված հարցման արդյունքների և միջազգային...

«Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» միջազգային ծրագիրը Կոտայքի մարզում 11.12.2019
«Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» միջազգային ծրագրի կամավորները Կոտայքի մարզում են: Մարզպետարանում նրանց ընդունել է մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Հանդիպման ընթացքում կամավորները մարզպետի տեղակալին ներկայացրել են ծրագրի նպատակներն ու գաղափարները: Առնակ Ավետիսյանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել լիազորությունների շրջանակում աջակցել ծրագրի իրականացմանը Կոտայքի մարզում: «Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» միջազգային կամավորական ծրագիրն...