Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

18.02.2020

2020թ. ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների ստացման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն է ներկայացվել համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 105 ծրագրային հայտ` ընդհանուր 6.2 մլրդ. դրամ արժեքով, որից` 3.3 մլրդ. դրամ ներդրվելու է համայնքների բյուջեների, 2.8 մլրդ. դրամ` պետական բյուջեի և 96.0 մլն. դրամ` այլ կազմակերպությունների միջոցներից:

 Մասնավորապես,

• ճանապարհների բարեկարգում - 36 ծրագիր /Թեղենիք, Հրազդան, Ակունք, Աբովյան 2 ծրագիր, Առինջ, Գողթ, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գետամեջ, Նոր Երզնկա 2 ծրագիր, Ծաղկաձոր 6 ծրագիր, Լեռնանիստ, Ակունք 3 ծրագիր,Նոր գեղի 2 ծրագիր, Պռոշյան, Քանաքեռավան, Սոլակ, Մեղրաձոր 2 ծրագիր, Բալահովիտ, Քարաշամբ, Արզնի, Եղվարդ 2 ծրագիր, Կամարիս, Գեղարդ/
• խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում – 11 ծրագիր /Բյուրեղավան, Նոր Արտամետ, Գեղաշեն 2 ծրագիր, Ակունք, Նոր Գեղի, Ջրվեժ, Քանաքեռավան, Վերին Պտղնի, Եղվարդ, Կամարիս/
• ոռոգման համակարգի կառուցում – 2 ծրագիր / Պտղնի, Կաթնաղբյուր/
• լուսավորության համակարգի կառուցում – 7 ծրագիր / Առինջ, Նոր Արտամետ, Ծաղկաձոր, Նոր Գեղի, Քանաքեռավան, Բալահովիտ, Կամարիս/
• վերականգնվող Էներգետիկա` այդ թվում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում - 2 ծրագիր / Նոր Գեղի, Վերին Պտղնի/
• գազիֆիկացում – 5 ծրագիր / Առինջ, Մրգաշեն, Գեղաշեն, Արամուս, Քանաքեռավան/
• մանկապարտեզների կառուցում, վերակառուցում /վերանորոգում/ – 14 ծրագիր / Գառնի, Մայակովսկի, Գեղաշեն, Քաղսի, Արամուս, Արգել, Ակունք, Նոր Գեղի, Ջրվեժ 2 ծրագիր, Քանաքեռավան, Մեղրաձոր, Բալահովիտ, Արզնի /
• հասարակական շենքերի կառուցում և վերանորոգում /մշակույթի տներ, համայնքային կենտրոններ և այլն/ - 15 ծրագիր / Գառնի 2 ծրագիր, Բյուրեղավան 2 ծրագիր, Հացավան, Գետամեջ, Գեղաշեն, Քաղսի, Ջրառատ, Պռոշյան, Պտղնի, Քանաքեռավան, Գետարգել, Վերին Պտղնի, Արզնի /
• բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության նորոգում – 6 ծրագիր / Հրազդան, Մրգաշեն, Ծաղկաձոր, Արգել, Նոր Գեղի, Նոր Հաճն /
• այգիների և պուրակների կառուցում – 5 ծրագիր / Նոր Երզնկա 2 ծրագիր և Ծաղկաձոր 3 ծրագիր/
• աղբատար մեքենայի և աղբարկղերի ձեռքբերում – 1 ծրագիր /Ակունք/:

 Հիշեցնենք, որ 2019 թվականի սուբվենցիայի ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում հավանության է արժանացել Կոտայքի մարզի 32 համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 54 ծրագիր, որից իրականացվել են 51-ը (3-ը՝ Ակունք համայնքի Նոր Գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագիրը փոխարինվել է 2020 թվականին նոր մանկապարտեզ կառուցելու ծրագրով: Ջրվեժ համայնքի Զովքի խորքային հորի վերակառուցման և Արզնիի մշակույթի տան վերակառուցման ծրագրերի պայմանագրերը լուծարվել են և աշխատանքները դադարեցվել են)՝ ընդհանուր 2,7 մլրդ. ՀՀ դրամ ծրագրային արժեքով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36