Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի հետ այսօր Արամուս համայնքում էր: Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում մարզպետը ներկա է գտնվել համայնք-դպրոց-բնակիչ փոխգործակցության արդյունքում հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցին հանձնվել է նաև 6 անուն մարզագույք՝ մարմնամարզական պատ, պտտաձող, մարմնամարզական կամրջակ, մագլցման պարան, մարմնամարզական ներքնակ, բարձրացատկի կանգնակներ և...

2020 թվականին Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կվերակառուցվեն նոր դպրոցներ 11.02.2020
2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այս մասին տեղեկացնում է կրթության, գիտության,...

Անց է կացվելու Կոտայքի մարզի 2020թ. շախմատի պատանիների առաջնությունը 10.02.2020
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի օրացուցային պլանի համաձայն, Ֆեդերացիայի և Կոտայքի մարզպետարանի համագործակցությամբ փետրվարի 20-28-ը Աբովյանի շախմատի դպրոցում անց է կացվելու Կոտայքի մարզի 2020թ. շախմատի պատանիների առաջնությունը: Առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն հինգ տարիքային խմբերում ընդգրկված պատանի շախմատիստները՝ • Ա/ 2011-2010թթ. ծնված շախմատիստներ • Բ/ 2009-2008թթ. ծնված շախմատիստներ • Գ/ 2007-2006թթ. ծնված շախմատիստներ • Դ/ 2005- 2004թթ....

Մարզային ենթակայության ուսումնական հաստատությունները հայտարարում են թափուր հաստիքների մասին 07.02.2020
Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում: Եվ այսպես, Հայտարարվում է մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկ) թափուր տեղի համար (1 դրույք): Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 3-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10 00 -ից 15 00 -ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից: http://kotayk.mtad.am/files/announcements/7238.pdf...

Կոտայքի մարզում ծնվել է 137 երեխա 07.02.2020
2020 թվականի հունվար ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 136 ծնունդ (1 զույգ)` 77 տղա և 60 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 16 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 8 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 64 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 48 ծնունդ (1 զույգ):

Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվում 105 սուբվենցիոն հայտ 06.02.2020
2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվում է՝ զուգորդվելով մշակույթի տների կառուցմամբ ու թափ հաղորդելով արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կառուցմանը։ Նշենք, որ համաֆինանսավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն իսկ նախատեսված են համայնքների սեփական բյուջեներում, իսկ Կառավարությունն իր մասով պատրաստ է ֆինանսավորելու սահմանված չափորոշիչներին համապատասխանող բացառապես բոլոր ծրագրերը, որոնք կստացվեն մեր մարզերից ու համայնքներից։...


