Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արզնի համայնքի միջնակարգ դպրոցը կանվանակոչվի ԽՍՀՄ հերոս Ս. Սարխոշևի անվամբ

26.02.2020

  Հիմք ընդունելով Կոտայքի մարզպետին ուղղված ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովի գրությունը և Արզնիի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի որոշումը՝ տեղեկացնում ենք, որ Արզնի համայնքի միջնակարգ դպրոցը կանվանակոչվի համայնքում ծնված Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ԽՍՀՄ հերոս Սերգեյ Աբրամովիչ Սարխոշևի անվամբ:

 Սերգեյ Սարխոշևը ծնվել է 1913թ. սեպտեմբերի 13-ին Արզնիում, 1941թ. հունիսին զորակոչվել և մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին:

 1944թ. փետրվարի 22-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով «Դնեպրի խաչմերուկում ցուցադրված խիզախության և հերոսության համար» ավագ սերժանտ Ս. Սարխոշևին շնորհվել է Սովետական Միության հերոսի բարձր կոչում՝ Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով՝ համար 2556:

 Ս. Սարխոշևը նաև պարգևատրվել է 1-ին աստիճանի Հայրենական մեծ պատերազմի շքանշանով, Կարմիր աստղի երկու շքանշաններով և մի շարք մեդալներով:

 Նշենք, որ Արզնին ասորաբնակ համայնք է, այստեղ բնակվում է շուրջ 1300 ասորի: Վերջիններս ակտիվորեն մասնակցում են ներհամայնքային կյանքին՝ իրենց ավանդը ունենալով համայնքի զարգացման գործընթացում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-07 16:51:58