Նորություններ
Լրահոս

Հանգստյան օրերին ևս շարունակվում են աշխատանքային հանդիպումները մարզում բնակվող ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ՝ իրազեկելու ՀՀ կառավարության կողմից մեկնարկած բնակապահովման ծրագրի մասին և պատասխանելու մեր հայրենակիցներին հուզող հարցերին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հերթական այցով Գառնի համայնքում էր։ Համայնքի ղեկավարի և ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ մարզպետը քննարկել է ծրագրին դիմելու կարգը, ընթացակարգերը, ծրագրի վերաբերյալ ներկայացրել մանրամասներ։...

Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային...

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ շարունակում է իրազեկման աշխատանքներ իրականացնել մարզի համայնքներում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։ Հերթական այցը Չարենցավան համայնքում էր, որտեղ ևս մանրամասն ներկայացվել են ծրագրի դրույթները և բովանդակությունը։ Պարզաբանվել և գույքագրվել են նաև ներկաների կողմից հնչած բազմաթիվ հարցեր։

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումը՝ Կոտայքի մարզպետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով: Հերթական իրազեկման այցով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը աշխատանքային խմբի և Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի ու Նոր...

Շարունակվում են աշխատանքային հանդիպումները մարզում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ՝ մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն այս անգամ Հրազդան համայնքում է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մեկնարկած բնակապահովման ծրագիրը: Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կդառնան այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն ՀՀ քաղաքացիություն։ ՀՀ...

Կոտայքի մարզպետը ՀՀ Ազգային Ժողովում ներկայացրել է 2023 թվականի բյուջեի կատարողականը 06.06.2024
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2023 թվականի պետական բյուջեից ՀՀ Կոտայքի մարզպետարանին (ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ) հատկացված ֆինանսական միջոցների կատարողականը: 2023 թվականին ՀՀ Կոտայքի մարզպետարանին (ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ) հատկացվել է 608 մլն.188 հազ. ՀՀ դրամ, որից փաստացի ծախսվել է 595 մլն. 559 հազ. ՀՀ դրամ: Կատարողականը կազմել է 97 %: Տնտեսված միջոցները՝ շուրջ 12...