Նորություններ
Լրահոս

Ռազմական կրթության կարևորությունն ու առանձնահատկություններն են քննարկվել Կոտայքի մարզում 19.03.2025
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Պ. Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոցում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմական գործի նկատմամբ գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, վարչության մասնագետներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, համալսարանի...
Մարտի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների ու ՀՀ մարզերի մարզպետների աշխատակազմերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել է հանրային իրազեկման ու հաղորդակցության, տեղեկատվական միասնական քաղաքականության մշակման ուղղությամբ պաշտպանության նախարարության և մարզպետարանների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախանշվել են...
«Գյուղի կայուն զարգացում» գյուղատնտեսական հիմնադրամը «Կանաչ դրամաշնորհների» գլոբալ հիմնադրամի (GGF) ֆինանսավորմամբ իրականացվող «Կոտայքի մարզի խոցելի գյուղաբնակ կանանց հնարավորության ընձեռում՝ օգտվելու տնտեսական և բնապահպանական հնարավորություններից» ծրագրի շրջանակում անցկացրել է 2-օրյա դասընթացներ Կոտայքի մարզի Արզական, Ֆանտան, Քաղսի և Ալափարս բնակավայրերի կին ֆերմերների համար՝ ուղղված ագրոձեռնարկատիրության զարգացմանն ու արևային չորանոցի օգնությամբ չրերի...

Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցը բացվեց 03.03.2025
ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների...

Հայտարարություն 01.03.2025
Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցի աճուրդ: Աճուրդը կկայանա 2025 թվականի մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին, Ծաղկաձորի համայնքապետարանում: Գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը ներառված է աճուրդի կազմակերպման համար նախատեսված փաստաթղթերի փաթեթում, որը կարելի է ձեռք բերել Ծաղկաձորի համայնքապետարանում: Աճուրդի մասնակցության հայտի գումարը սահմանված է 40 000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակիցները սակարկությունից առաջ...

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ուշադրության կենտրոնում են 18.02.2025
Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից փետրվարի 14-ին Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպվել էր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Կոտայքի մարզային հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ Սուրեն Մաղաքյանը, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ...


