Նորություններ
Լրահոս

Մարզային ենթակայության ուսումնական հաստատությունները հայտարարում են թափուր հաստիքների մասին 07.02.2020
Թափուր հաստիքներ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում: Եվ այսպես, Հայտարարվում է մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկ) թափուր տեղի համար (1 դրույք): Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 3-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10 00 -ից 15 00 -ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից: http://kotayk.mtad.am/files/announcements/7238.pdf...

Կոտայքի մարզում ծնվել է 137 երեխա 07.02.2020
2020 թվականի հունվար ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 136 ծնունդ (1 զույգ)` 77 տղա և 60 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 16 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 8 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 64 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 48 ծնունդ (1 զույգ):

Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվում 105 սուբվենցիոն հայտ 06.02.2020
2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվում է՝ զուգորդվելով մշակույթի տների կառուցմամբ ու թափ հաղորդելով արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կառուցմանը։ Նշենք, որ համաֆինանսավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն իսկ նախատեսված են համայնքների սեփական բյուջեներում, իսկ Կառավարությունն իր մասով պատրաստ է ֆինանսավորելու սահմանված չափորոշիչներին համապատասխանող բացառապես բոլոր ծրագրերը, որոնք կստացվեն մեր մարզերից ու համայնքներից։...

Մարզի համայնքները պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին 06.02.2020
Սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնի կապակցությամբ մարզի տարբեր համայնքներում կազմակերպվելու են տոնահանդեսներ: Եվ այսպես, • Եղվարդի համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու փետրվարի 8-ին՝ ժամը 13:00-ին Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում համայնքապետարանի և Կոտայքի թեմի կողմից կազմակերպվող Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակության, երիտասարդների օրհնության օրվան նվիրված տոնահանդեսին: Կազմակերպվում է երթ Եղվարդ քաղաքի Չարենց–Սաֆարյան...

Այսօր Հրազդանի Հ. Պարոնյանի անվան N12 հիմնական դպրոցում տեղի է ունեցել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն, որն անցկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Գրիգոր Գուլյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Կարեն...

Տեղեկատվական հանդիպում Չարենցավանում 05.02.2020
Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը համագործակցելով Կոտայքի մարզպետարանի հետ՝ հայտարարում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի մեկնարկը Չարենցավան քաղաքում։ Դասընթացները համաֆինանսավորվում են Հայ Օգնության Ֆոնդի կողմից և նպատակ ունեն նպաստել մարզերում ՏՏ ոլորտով հետաքրքված երիտասարդների ներգրավվածությանը։ Կոտայքի մարզում դասընթացն իրականացվելու է հետևյալ ուղղություններով․ Մոբայլ տեխնոլոգիաներ (C, C++, Swift, iOS), Software տեխնոլոգիաներ...