Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ծղրիդների դեմ ավիացիոն պայքարի միջոցառումներ են անցկացվելու. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է զգոն լինել

Ծղրիդների դեմ ավիացիոն պայքարի միջոցառումներ են անցկացվելու. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է զգոն լինել 14.07.2023

 ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի և Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի ու Ծաղկեվանքի հարակից տարածքներում 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խորհուրդ է տալիս ազգաբնակչությանը մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և...

Կոտայքի մարզը պատրաստվում է Վարդավառին

Կոտայքի մարզը պատրաստվում է Վարդավառին 14.07.2023

     ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ միասին հրավիրում են Գառնի համայնքում մասնակցելու ամենաջրառատ և ազգային տոներից մեկին՝ Վարդավառին։     Տոնական միջոցառման շրջանակներում Գեղարդավանքում տեղի է ունենալու օրհնության կարգ, իսկ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի (Գառնի տաճար) տարածքում իրականացվելու են մշակութային միջոցառումներ՝ ազգային խաղեր, երգ ու պար, թատերական...

Հայտարարություն

Հայտարարություն 12.07.2023

 Համաձայն «Մթնոլորտային օդի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, բուսածածկ, խոտածածկ տարածքներն այրել չի թույլատրվում, ուստի հատկապես մարզի գյուղաբնակ քաղաքացիներին հորդորում ենք ավելի զգոն և ուշադիր լինել և խոտհարքի ընթացքում այրում չկատարել: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն: 

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետը եղել է մարզի համայնքներում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետը եղել է մարզի համայնքներում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին 11.07.2023

 Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին: Այցի օրակարգում՝ 1. Վարչապետը եղել է Հրազդանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: 2. Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր 10.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարին նախ...

Կոտայքի մարզը մասնակցել է տոնական քայլերթին

Կոտայքի մարզը մասնակցել է տոնական քայլերթին 07.07.2023

 Հուլիսի 5-ին`Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը Երևանում` Ազատության հրապարակից մեկնարկել է տոնական քայլերդ, որն ավարտվել է Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական միջոցառմամբ։  Համապետական միջոցառման համերգային ծրագրին Կոտայքի մարզը իրենց պարային ելույթներով ներկայացրել նն Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի Խորեոգրաֆիա բաժնի սաները, Բյուրեղավանի «ԾԻԼՔ» ազգային երգ ու պարի և «Հաճն» պարային համույթները։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18