Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում հրշեջ-փրկարարական մարզաձևի առաջնության հանրապետական փուլում
06.06.2025
ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի 9-րդ հանրապետական մարզական առաջնությունը, որին մասնակցել և երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի հավաքական թիմը:
Մասնակից թիմերը մրցել են հինգ մարզաձևերում՝ մարտական հագուստ-հանդերձանքի հագնում, ձգումներ կախ դրությունից (տղաներ), հրում հատակից՝ պառկած դրությունից (աղջիկներ), համալիր վարժություն և փոխանցումավազք (4x100 մ)։
Հանրապետական մրցաշարի շրջանակներում իրենց ուժերն էին փորձում Երևանում և մարզերում անցկացված առաջնությունների արդյունքներով ձևավորված 12-17 տարեկան աղջիկների և տղաների հավաքական թիմերը՝ Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության հաղթող երկու և ՀՀ մարզերի հավաքական թիմերը (ընդհանուր 12 թիմ)։
ՆԳՆ փրկարար ծառայության կողմից ամենամյա անցկացվող մանկապատանեկան միջոցառումը նպատակ ունի երիտասարդ սերնդի մեջ ձևավորել պատասխանատվություն և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ, զարգացնել արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու իրական գիտելիքներ և հմտություններ, միևնույն ժամանակ նպաստել ֆիզիկական պատրաստության բարելավմանը և խթանել առողջ ապրելակերպը։
Շնորհավորում ենք Կոտայքի մարզը ներկայացրած բոլոր մասնակիցներին մարզի անունը բարձր պահելու համար:


