Նորություններ
Լրահոս

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակում են ընթանալ մարտական գործողությունները 09.10.2020
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակում են ընթանալ մարտական գործողությունները: Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում: Ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: Պաշտպանության Բանակ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման: Պաշտպանության Բանակ

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվել է նոր կետերով 09.10.2020
«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվել է նոր կետերով, որոնք սահմանում են. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:...

Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցուն 09.10.2020
Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի։ Azerbaijan hit the Ghazanchetsots Church, the symbol of Shushi, which had been rebuilt after the war in the 90s. Photos by Davit Ghahramanyan ВС Азербайджана обстреляли армянскую церковь Св. Казнчецоц в городе Шуши. Фотограф Давид Каграманян
Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ: Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները...
Հանրապետության և մասնավորապես Կոտայքի մարզի հարգարժան ուսուցիչներ, մանկավարժներ, Հայ ժողովրդի համար վճռորոշ այս փուլում ուզում եմ շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով այս պահին հաղթանակ կերտող մերօրյա հերոսների հայրենասիրության և դաստիարակության գործում ձեր ներդրած ավանդի համար: Այսօր, հիրավի, պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, և յուրաքանչյուրս մեր տեղերում, նաև մեր աշխատանքով ու հայրենասիրությամբ ենք կերտելու այդքան բաղձալի...


