Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Վերին Պտղնի համայնքի մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

04.11.2020

  Չնայած պատերազմական իրավիճակին՝ մարզի համայնքներում պետական աջակցությամբ շարունակվում են լայն թափով իրականացվել կառավարության սուբվենցիոն ծրագրերը:

 Այսպես, 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Վերին Պտղնի համայնքում մեկնարկած մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները գրեթե ավարտվել են:

 Այս պահին անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, որից հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման:

 Հիշեցնենք, որ շուրջ 1000 բնակչություն ունեցող այս համայնքում տասնյակ տարիներ շարունակ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ:

 Պետության աաջակցությամբ իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը վերջապես կունենա 2 խմբով գործող մանկապարտեզ՝ նախատեսված շուրջ 60 փոքրիկների համար:

 Շահած պայմանագրի արժեքը 74.904.000 դրամ է. աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50%/ 50% համաֆինանսավորմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56