Նորություններ
Լրահոս

Սևաբերդում իրականացվում են ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ 16.09.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Սևաբերդ բնակավայրում մեկնարկել են ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները: Նախատեսվում է կառուցել 100 խմ ծավալով ՕԿՋ (օրվա կարգավորիչ ջրամբար) և անցկացնել 1900 գծմ երկարությամբ ջրագիծ: Շահած ծրագրի արժեքը 51 733 000 դրամ է, որից 70%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 30%-ը համայնքի ներդրումը:

Մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանը Ողջաբերդ համայնքում էր 15.09.2020
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցով Ողջաբերդ համայնքում էր՝ անձամբ հանդիպելու սողանքային գոտու բնակիչներին, առարկայական տեսնելու խնդիրները և պետության կողմից առավել ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների փոխհատուցման ծրագրի ներկա փուլը քննարկելու նպատակով: Հիշեցնենք, որ խնդրի լուծման համար Կոտայքի մարզպետարանը փաթեթ էր ներկայացրել կառարավարություն. կա որոշման նախագիծ, այժմ խնդրի լուծմանն ուղղված քննարկումներ են ընթանում:...

Հանրապետության բոլոր հանրակրթական հաստատություններում այսօրվանից մեկնարկել է նոր ուսումնական տարին: Ըստ գործող կարգի, այսօր դպրոց են հաճախում առաջին դասարանցիները: Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը մարզպետի խորհրդական Արևշատ Առաքելյանի և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ առավոտյան այցելել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց՝ ողջունելու առաջին դասարանցիներին. «Այսօր ևս մեկ անգամ...

Այսօր Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում տեղի է ունեցել խորհրդակցություն մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ, որը վարում էր Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Արևշատ Առաքելյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Ֆինանսատնտեսագիտական վարչությունների պատասխանատու պաշտոնյաներն ու մասնագետները: Ողջունելով ներկաներին՝...

Բյուրեղավանի հիմնանորոգված մշակույթի տունը համալրվել է նոր գույքով 10.09.2020
Նոր ուսումնական տարին պատշաճ մակարդակով մեկնարկելու և երեխաների համար լավագույն պայմաններ ստեղծելու նպատակով Բյուրեղավանի հիմնանորոգված մշակույթի տունը համալրվել է համայնքի միջոցներով ձեռք բերված նոր գույքով։ Գույքը տրամադրվել է մշակույթի տանը գործող արվեստի դպրոցին, գրադարանին ու շախմատի խմբակին։ Ըստ ոլորտների՝ գույքը բաշխվել է սենյակների միջև, և սեպտեմբերի 15-ից աշխատանքները կսկսեն ավելի հարմարավետ պայմաններում։ Այս մասին տեղեկանում ենք Բյուրեղավանի...

181 միլիոն 700 հազար դրամի ներդրում՝ Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում 10.09.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում ավարտվել են ոռոգման համակարգերի արդիականացման շինաշխատանքները: Ծրագրի շրջանակներում մոնտաժվել է 4282 մետր երկարությամբ խողովակաշար։ Արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի...