Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրվեժի Զովք բնակավայրում վերակառուցվում է երկար տարիներ խարխլված մանկապարտեզի շենքը

09.11.2020

  Մեր երկրում հայտարարված ռազմական դրությանը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին զուգահեռ, մարզի համայնքներն, այնուամենայնիվ, ընթանում են կայուն զարգացման ճանապարհով՝ այս դժվարին փուլում կյանքի կոչելով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված պետական ծրագրերը:

 Այսպիսով, կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում մեկնարկած մանկապարտեզի շենքի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 Նշենք, որ Զովքի մանկապարտեզը երկար տարիներ չի գործում. տարիների ընթացքում շենքը խարխլվել էր և այլևս պիտանի չէր ծառայելու որպես մանկապարտեզ:

 Այժմ պետական բյուջեի աջակցությամբ Զովքում վերակառուցվում է տասնամյակներով անգործության մատնված, կիսականգուն մանկապարտեզի շենքը. արդեն իսկ ամրացվել են հիմքերը և շենքի կապիտալ հիմնանորոգում է իրականացվում:

 Կառավարության սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում Ջրվեժ համայնքում հիմքից կառուցվում է նոր մանկապարտեզի շենք: Այս ծրագրին կանդրադառնանք առաջիկայում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 16:09:58