Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2020 թվականին Կոտայքի մարզում հիմնանորոգվել է 56,34 կմ ճանապարհահատված

30.12.2020

2020 թվականին Կոտայքի մարզում հիմնանորոգվել է 56,34 կմ ճանապարհահատված, որից՝
• Պետական բյուջեով ՝ 30.1 կմ ճանապարհ
 Նոր Գեղի -Արգել -Արզական –Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի հիմնանորոգում- Հիմնանորոգվել է 700 մետր ճանապարհահատված
 Եղվարդի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհի Եղվարդ-Աշտարակ մայրուղու հիմնանորոգում՝ 12,7 կմ ճանապարհահատված
 Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզով անցնող տարածքի հիմնանորոգում- 16,7 կմ
 Եղվարդի քառաթև կամրջի նորոգում
 Մասիսի տրանսպորտային հանգույց – Վերին Պտղնիից Մասիս տանող (Երևանը շրջանցող) .Ձորաղբյուրի մոտ գտնվող կամրջի հիմնանորոգում:
Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում իրականացվել է Շահումյան փողոցի 9233 քմ մակերես (մոտ 1,6 կմ) ընդգրկող ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագիր
• ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է 1,6 կմ ճանապարհահատված
Կառավարության սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է 24,64 կմ ճանապարհահատված՝
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզում հիմնանորոգման, նորոգման, վերանորոգման 26 ծրագրեր են ավարտվել 21 համայնքներում՝ Աբովյան, Գողթ, Բալահովիտ, Առինջ, Նոր Երզնկա, Բյուրեղավան, Քարաշամբ, Հրազդան, Թեղենիք, Ակունք, Լեռնանիստ, Սոլակ, Մեղրաձոր, Կամարիս, Գեղարդ, Ծաղկաձոր, Նոր Գեղի, Պռոշյան, Քանաքեռավան, Եղվարդ, Արզնի:
Ծրագրերից միայն երկուսի՝ Առինջի և Կամարիսի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կեսը տեղափոխվել է հաջորդ տարի:
Ավարտված ծրագրերի արդյունքում ասֆալտապատվել կամ բարեկարգվել է շուրջ 21.39 կմ ճանապարհատաված:
2019 թվականին հաստատված երկու ճանապարհաշինական ծրագրեր՝ Ծաղկաձոր (0.85 կմ) և Չարենցավան (2,4 կմ), իրականացվել են 2020 թվականին:
Ասֆալտապատվել է 3.25 կմ ճանապարհահատված:
Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4 միլիարդ դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28