Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը 27.09.2020

 Սիրելի հայրենակիցներ,  Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ...

Արցախում պատերազմ է

Արցախում պատերազմ է 27.09.2020

Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, Ինչպես հայտնի է, հակառահորդն այսօր վաղ առավոտից Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։  Սիրելի՛ հայրենակիցներ,  Նման իրավիճակում կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածող աղբյուրներին հղում տալուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter ՀՀ Պաշտպանության նախարարության...

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին ընդառաջ մամուլի ասուլիսով են հանդես եկել  փառատոնի կազմակերպիչները

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին ընդառաջ մամուլի ասուլիսով են հանդես եկել փառատոնի կազմակերպիչները 25.09.2020

 Այսօր Ձորաղբյուրում՝ Կանաչ ուսուցման կենտրոնում, տեղի է ունեցել Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնի շրջանակում նախատեսվող Բերքի տոնին նվիրված մամուլի ասուլիս: Լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 26-27-ը Ձարաղբյուրում նախատեսվող փառատոնի նպատակներն ու մանրամասներն են ներկայացրել «Կանաչ Արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը, «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ...

Վերին Պտղնիի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Վերին Պտղնիի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են 25.09.2020

 Վերին Պտղնի համայնքում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները:  Հիշեցնենք, որ Վերին Պտղնիում տասնյակ տարիներ շարունակ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ:  Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը վերջապես կունենա 2 խումբ նախատեսող լուսավոր, ընդարձակ և նորագույն լուծումներով համայնքային մանկապարտեզ՝ նախատեսված 30-35 փոքրիկների...

Հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները

Հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները 25.09.2020

 ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից:  Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն...

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնն այս տարի անց է կացվելու մեր մարզում՝ Ձորաղբյուրում

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնն այս տարի անց է կացվելու մեր մարզում՝ Ձորաղբյուրում 25.09.2020

 Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ, կազմակերպում է Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնը, որն այս տարի անց է կացվելու Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում՝ սեպտեմբերի 26-27-ին:  Ինչպես նախորդ հինգ տարիներին, այս տարի ևս, փառատոնին կմասնակցեն ֆերմերային խմբեր և անհատ ֆերմերներ, կոոպերատիվներ, կանանց խմբեր և տեղական ձեռնարկատերեր ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Նրանք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 17:32:41