Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար. ԱԱԾ

Հեռախոսային այդօրինակ խոսակցությունները կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար. ԱԱԾ 08.10.2020

Հարգելի՛ հայրենակիցներ,  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ:  Հարկ ենք համարում շեշտել, որ հեռախոսային այդօրինակ խոսակցությունները...

Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը շնորհավորել է ուսուցչի տոնի կապակցությամբ 05.10.2020

Հանրապետության և մասնավորապես Կոտայքի մարզի հարգարժան ուսուցիչներ, մանկավարժներ,  Հայ ժողովրդի համար վճռորոշ այս փուլում ուզում եմ շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով այս պահին հաղթանակ կերտող մերօրյա հերոսների հայրենասիրության և դաստիարակության գործում ձեր ներդրած ավանդի համար:  Այսօր, հիրավի, պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, և յուրաքանչյուրս մեր տեղերում, նաև մեր աշխատանքով ու հայրենասիրությամբ ենք կերտելու այդքան բաղձալի...

Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին.ՊՆ

Կոչ ենք անում խորապես գիտակցել խնդրի կարևորությունը և, կամա թե ակամա, չվնասել հաղթական պատերազմի ընթացքին.ՊՆ 04.10.2020

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից։  Բաց կապով արվող նման քննարկումներն իրական վտանգ են ներկայացնում իրենց մարտական խնդիրը գերազանց կատարող արցախյան պաշտպանության բանակի գործողությունների արդյունավետության համար։  Հեռախոսային խոսակցությունների ընթացքում նույնիսկ անզգուշաբար, չկարևորելով դրանց նշանակությունը, հնարավոր է...

Կարևոր հայտարարություն Կոտայքի մարզի բնակիչների համար

Կարևոր հայտարարություն Կոտայքի մարզի բնակիչների համար 03.10.2020

 Կոտայքի մարզում բնակվող քաղաքացիները ռազմական դրությամբ պայմանավորված իրենց մտահոգող հարցերը կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։  Վերջիններս այդ հարցերի պարզաբանումը ստանալու նպատակով կդիմեն մարզպետարանների պատասխանատուին, ով, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով, անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրի Ձեզ։  Մարզպետարանի պատասխանատու՝ Կոտայքի մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյան 

Փառք ու պատիվ ազգային փոքրամասնությունների մեր բոլոր զինվորներին, զինծառայողներին և կամավորներին

Փառք ու պատիվ ազգային փոքրամասնությունների մեր բոլոր զինվորներին, զինծառայողներին և կամավորներին 01.10.2020

 Այս օրերին հայկական բանակի շարքերում մեր միասնական հայրենիքի պաշտպանության գործին են լծված նաև ազգային փոքրամասնության մեր եղբայրները, ովքեր նույնպես խորին հարգանքի և շնորհակալության են արժանի:  Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ եղել են Արզնի համայնքում, զրուցել ասորական համայնքի մեր եղբայրների հետ:  «Մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի,...

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ 01.10.2020

 Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ:   Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։   Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-07 16:22:02