Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ընթացիկ տարում մարզի խոշոր բժշկական կենտրոնները վերազինվել են նորագույն սարքավորումներով

30.12.2020

 Կոտայքի մարզի ազգաբնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունները որակյալ և անխափան կազմակերպելու նպատակով 2020 թվականի ընթացքում ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես,

  • 2020 թվականի հունիսին Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն շահագործման է հանձնել լիովին վերազինված և նորոգված շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, ինչպես նաև Նոր Հաճնի, Մրգաշենի և Քանաքեռավանի համայնքապետարանների աջակցությամբ ձեռք է բերել MB 580 Microplate Reader լաբորատոր միկրոպլանշետային ընթերցող սարք:
  • «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ձեռք է բերել ռենտգեն թվային սարքավորում և ախտորոշման գերձայնային, ուլտրաձայնային ու դոպլեր բժշկական սարքավորում:
  • Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Իսահակյան 3 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով «Չարենցավանի ԲԿ» ՓԲԸ-ին պատկանող նախկին պոլիկլինիկայի շենքի 1082.8քմ տարածքը վարձակալության հիմունքներով կցվել է «Արմենակ և Աննա Թադևոսյանների ԲԿ» հիմնադրամին՝ մանկական վերականգնողական կենտրոն ստեղծելու նպատակով: «ՀՀ Կառավարության 2019-2023 թթ գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման համաձայն «Չարենցավանի ԲԿ» ՓԲԸ-ն համալրվել է արդիականցված բժշկական սարքավորումներով: Իրականացվել են նաև մասնակի վերանորոգման աշխատանքներ:
  • «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը բարեգործական հիմունքներով «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին է նվիրաբերել ուլտրաձայնային հետազոտության սարք:

 Բժշկական կենտրոնների վերազինմանն ուղղված ծրագրերից բացի COVID-19 վարակի հաղթահարմանն ուղղված միջոցառումների շրջանակում գերծանրաբեռնված բուժսպասարկում, կոնտակտավոր քաղաքացիների զննություն և շուրջօրյա հսկողություն իրականացնող բժշկական հաստատություններին տարբեր կազմակերպությունների և բարերարների կողմից նվիրաբերվել է շուրջ 13 մլն դրամ, ինչպես նաև դեղորայք և բժշկական նշանակության առարկաներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28