Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեկնարկել են Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ վարչական շենքի բակի և տանիքի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ վարչական շենքի բակի և տանիքի հիմնանորոգման աշխատանքները 09.07.2020

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ վարչական շենքի բակի և տանիքի հիմնանորոգման աշխատանքները:  Շուրջ 50.212.532 դրամ նախագծանախահաշվային արժեքով ծրագրին պետական բյուջեի աջակցության չափը 30 % է:  Աշխատանքները նախատեսված է ավարտել 100 օրվա ընթացքում, որից հետո համայնքը կունենա բոլոր հարմարություններով ապահովված պոլիկլինիկա՝ բարեկարգ և կանաչապատ բակով:...

Եվս 4 նոր սպանդանոց կգործի Կոտայքի մարզում

Եվս 4 նոր սպանդանոց կգործի Կոտայքի մարզում 09.07.2020

 ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 1-ից արգելվել է գյուղատնտեսական կենդանիների մորթը բակերում, և սպանդանոցային մորթը դարձել է պարտադիր պահանջ: Այսուհետ Կոտայքի մարզում ևս 4 նոր սպանդանոց կգործի հետեւյալ բնակավայրերում՝ - Գառնի, - Նոր Գյուղ, - Ալափարս, - Առինջ:  Այս պահին մեր մարզում գործող ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած, համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով 18 սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի...

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը առաջին անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ է տրամադրել մարզի 100 ընտանիքի

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը առաջին անհրաժեշտության սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ է տրամադրել մարզի 100 ընտանիքի 09.07.2020

 Շարունակվում են կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ ու համակարգմամբ, իրականացնում է մարդասիրական գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի սոցիալական վիճակի հնարավորինս մեղմմանը:  ՀԿԽԸ-ն Կոտայքի մարզում...

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել 08.07.2020

 ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար:  Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրավասու մասնակիցներին առաջարկում է ներկայացնել կնքված փաթեթներ` «Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում» անվանումով շինարարական...

Ամբողջությամբ կասֆալտապատվի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը

Ամբողջությամբ կասֆալտապատվի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը 08.07.2020

 2020թ.Կոտայքի մարզից պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման համար ներկայացված շուրջ 105 հայտերի մեջ է նաև Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհի (1,5կմ) և կից ենթակառուցվածքների կապիտալ նորոգման ու գյուղեզրին զբոսաշրջային հանգույցի հիմնման ծրագիրը՝ շուրջ 292մլն ՀՀԴ ընդհանուր արժողությամբ (45%-55% համաֆինանսավորմամբ)։ Ծրագիրը հաստատվել է Կառավարության կողմից: Այսպիսով՝ ✅ հիմնովին կասֆալտապատվի Բուժական բնակավայրի կենտրոնական ճանապարհը՝ շուրջ...

ՀՀ պարետի նոր որոշմամբ շնչառական հիվանդություններ ունեցող մեր քաղաքացիները կարող են դիմակ չկրել բաց տարածքներում

ՀՀ պարետի նոր որոշմամբ շնչառական հիվանդություններ ունեցող մեր քաղաքացիները կարող են դիմակ չկրել բաց տարածքներում 08.07.2020

 Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32