Նորություններ
Լրահոս

Չարենցավանում կայացած միջոցառման ընթացքում գրանցվել է Դյուցազնագրքի միանգամից 5 ռեկորդ 12.08.2021
Սպորտի վարպետ, Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Չարենցավան համայնքի բնակիչ Յուրի Սաքունցի նախաձեռնությամբ և համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ համայնքի կենտրոնական հրապարակում կայացել է մարզամշակութային միջոցառում՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի բոլոր հերոսներին: Միջոցառման ընթացքում գրանցվել է Դյուցազնագրքի միանգամից 5 ռեկորդ Ռեկորդ-1 Զորիկ Պողոսյան- Ուժային...

Աշխատանքային հերթական այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Բյուրեղավան խոշորացված համայնքում էր: Մարզպետը խորհրդականի՝ Մհեր Գևորգյանի և Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ շրջել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տարածքով, ծանոթացել կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ամբողջ տարածքի, տանիքի ու բակի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս...

Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվում է 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան 11.08.2021
Համայնքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է նաև Աբովյան քաղաքում և համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ շրջել համայնքի գլխավոր՝ Հատիսի պողոտայում, որը կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է: Պետական բյուջեի աջակցությամբ կատարվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև ամբողջությամբ արդիականացվել է ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգը:...

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցներ, լուսավորվում են թաղամասեր 11.08.2021
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է նաև Առինջ համայնք և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև համայնքի միջոցներով իրականացվող ամենատարբեր աշխատանքներին: 2020 թվականի սուբվենցիայով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ (45%-55%) իրականացվող ծրագրի շրջանակում ավարտվել են Առինջի ներհամայնային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել է շուրջ 4,3 կմ...

Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Արցախից տեղահանված անձանց առկա խնդիրները և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներ» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՄԶՀ տնօրեն Լուսինե...

Ակունք համայնքում 5 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 02.08.2021
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կապուտան բնակավայրում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ: Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքը ձեռք է բերել ևս մեկ աղբատար մեքենա, որը համեմատաբար փոքր չափեր ունի և նախատեսված է համայնքի ծայրամասային ու դժվարանցանելի փողոցների աղբահանությունն իրականացնելու համար: Բացի նշված ծրագրերից, Ակունք խոշորացված համայնքում...