Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում ծնվել է 192 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 192 երեխա 18.10.2021

Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 189 ծնունդ (որից 3-ը զույգ)՝ 93 տղա և 99 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների Չարենցավանի ծննդատուն՝ 25 ծնունդ Նաիրիի ծննդատուն՝ 13 ծնունդ Աբովյանի ծննդատուն՝ 83 ծնունդ (որից 1-ը զույգ) Հրազդանի ծննդատուն՝ 68 ծնունդ (որից 2-ը զույգ):  

Կամարիսում ավարտվել են կառավարության այս տարվա 3 սուբվենցիոն ծրագրերը

Կամարիսում ավարտվել են կառավարության այս տարվա 3 սուբվենցիոն ծրագրերը 18.10.2021

Կամարիս համայնքում ավարտվել են կառավարության 2021 թվականի 3 սուբվենցիոն ծրագրերը` Կառուցվել է խմելու ջրի նոր ջրագիծ. արդիականացվել է 1-ին և 3-րդ փողոցների խմելու ջրի համակարգը (շուրջ 1400մ), ինչի արդյունքում համայնքում ամբողջությամբ լուծվել է մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիրը։ Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ Հիմնանորոգվել է շուրջ 517 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատված: Աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք...

Կոտայքի մարզի տարածաշրջանային պոլիկլինիկական ծառայություններում սահմանվել են լրացուցիչ հերթապահություններ

Կոտայքի մարզի տարածաշրջանային պոլիկլինիկական ծառայություններում սահմանվել են լրացուցիչ հերթապահություններ 16.10.2021

 Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան ցուցումների, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետությունում առկա COVID-19 համավարակի աճող տեմպերը և եղանակային փոփոխություններով պայմանավորված վիրուսային հիվանդությունների ակտիվությունը հատկապես մանկահասակների շրջանում՝ հայտնում ենք, որ Կոտայքի մարզի տարածաշրջանային պոլիկլինիկական ծառայությունները (Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի, Չարենցավանի բժշկական կենտրոններ և Բյուրեղավանի, Նոր Հաճնի պոլիկլինիկաներ) այսուհետ կգործեն...

«Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով ուսումնավարժություն Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում

«Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով ուսումնավարժություն Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում 15.10.2021

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման և հիմք ընդունելով «ՀՀ Կոտայքի մարզում 2021 թվականի հոկտեմբերի 15-ին ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նախապատրաստման և անցկացման մասին» Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի համապատասխան որոշումը՝ Չարենցավանի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոցում այսօր կազմակերպվել և անցկացվել է խաղարկային ուսումնավարժություն «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների...

«Վարչապետի գավաթ». սիրողական կրոսավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը

«Վարչապետի գավաթ». սիրողական կրոսավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը 15.10.2021

Հոկտեմբերի 30-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը, որի նախապատրաստական և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը: Մրցաշարին կարող են մասնակցել առողջական խնդիրներ չունեցող բոլոր քաղաքացիները...

Հայտարարություն. ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով

Հայտարարություն. ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով 14.10.2021

 2021 թվականի նոյեմբերի 3-6-ը Բելառուսի Հանրապետությունում կանցկացվի երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով:  Համաժողովին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների պատվիրակություններ՝ յուրաքանչյուր երկրից 8 մասնակից:  Համաժողովի առանցքային նպատակն է՝ խթանել ԱՊՀ տարածքում երիտասարդների միջև համագործակցությունը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական, կրթական,սոցիալական ներուժը։  Համաժողովի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-05 11:53:57