Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը Կոտայքի մարզում էր

20.10.2021

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզի առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

 Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Կոտայքի մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության խորհրդական Մարի Բալյանը, վարչության մասնագետներ, Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Ազգային Կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Գրիգորի Օտյանը, կենտրոնի պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են COVID-19 համավարակով պայմանավորված՝ պատվաստումային գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջ եկող խնդիրները, ներկայացվել այդ ուղղությամբ առողջապահության նախարարության քաղաքականությունը:

 Փոխնախարար Արտակ Ջումայանն ընդգծել է, որ օր օրի ահագնացող վիրուսի կանխարգելման ու համավարակի տեմպը կոտրելու գլխավոր ճանապարհը պատվաստումներն են, և պետք է քաղաքացիների հետ անհատական զրույցներ և իրազեկման ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնել՝ համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքի անցնելու համար.

 «Սոցիալական պատասխանատվությամբ միայն կարող ենք հաղթահարել վիրուսը: Ցավոք, այսօր պատվաստումների վերաբերյալ միֆեր և հակաքարոզչություն է իրականացվում և քիչ չեն դեպքերը, երբ դա անում են հենց բժիշկները: Ձեզ պետք է հորդորեմ, որ ավելի լուրջ վերաբերեք COVID-19 համավարակին և իրազեկման ավելի մեծ աշխատանքներ իրականացնենք մեր հայրենակիցների շրջանում: Այս գործընթացում մեծ է նաև համայնքների ղեկավարների դերը, որովհետև նրանք մեծ վստահություն ունեն իրենց բնակիչների շրջանում և պետք է օգնեն բժիշկներին պատվաստումային գործընթացին տեմպ հաղորդելու համար»,-ասել է փոխնախարարը:

 Խորհրդակցության ավարտին առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող պաշտոնյաների հետ այցելել է Հրազդանի բժշկական կենտրոն և ԲԿ տնօրենի պաշտոնակատար Կարեն Սահակյանի ուղեկցությամբ շրջել կենտրոնում, ծանոթացել COVID-19-ի պայմաններում աշխատանքների և պատվաստումային գործընթացի կազմակերպման ընթացքին:

 Ի դեպ, այցի պահին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Հրազդանի բժշկական կենտրոնում այսօր իրականացված պատվաստումների թիվը շուրջ 270 էր:

Փոխնախարարը եղել է նաև Ռ.Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32