Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք 15.04.2022
Նաիրիի բժշկական կենտրոն կատարած այցից հետո մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետի խորհրդական Հայկ Ալեքսանյանի, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, ինչպես նաև Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի և Աբովյանի բժշկական կենտրոնների պատասխանատուների հետ այցելել է Պռոշյանում գտնվող Հերոսների վերականգնողական քաղաք: Հիշեցնենք, որ Արցախյան վերջին պատերազմից հետո Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Հերոսների...

Վերակառուցվում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը. մարզպետն այցելել է շինհրապարակ 13.04.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ համատեղ շրջայց են կատարել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակում: ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում մեկնարկել են դպրոցի վերակառուցման աշխատանքները: Այս դպրոցը ճանաչվել է սեյսմավտանգ և ենթակա է կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական...
Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կազմակերպվել էր արցախցի պատանի նկարիչ, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի XI-րդ դասարանի աշակերտ Միքայել Գրիգորյանի՝ «Հայրենիքիս կանչը» խորագրով կտավների ցուցահանդեսը, որը նվիրված էր 44-օրյա պատերազմի մեր անմահ հերոսների հիշատակին։ Միքայելը Արցախի Թալիշ գյուղից է. քառօրյա պատերազմից հետո տեղափոխվել էին Հրազդան: Տղան սովորում է Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում: Նկարելու տաղանդը բացահայտել է նրա...
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից շնորհակալագիր է ստացել, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պրն Սահակյան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից մեր երախտագիտությունն ենք հայտնում ապրիլի 8-ին «Պատվաստումը հոգատարություն է» արշավի իրականացման մեկնարկի արարողության ժամանակ ձեր առաջնորդության եւ անձնական ներկայության համար։ Ձեր աջակցությունը որպես...
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանը՝ այսօրվանից մինչև շաբաթվա ավարտը մարզի 6 բժշկական հաստատություններում՝ Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի, Նաիրիի բժշկական կենտրոններում և Նոր Հաճընի, Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկաներում մեկնարկում է Հայաստանի Հանրապետության COVID-19 համավարակի պայմաններում բնակչության շրջանում SARS COV-2 վիրուսի նկատմամբ պոպուլացիոն իմունիտետի գնահատման ծրագիրը, որի շրջանակներում արյան նմուշառում է իրականացվելու՝ COVID-19-ի դեմ...

Կոտայքի մարզպետը Գառնիում ներկա է գտնվել ուսումնավարժանքի 11.04.2022
Հայկական Կարմիր Խաչի ընկերության և Արտակարգ իրավիճակների նախարարության ու տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ Կոտայքի մարզի Գառնի համայնքում հիմնվել էր հրշեջ կայան և ստեղծվել հրշեջ կամավորական համայնքային խումբ: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գառնիի Արթուր Հակոբյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում ներկա է գտնվել կայանի կամավորների անցկացրած առաջին ուսումնավարժանքին՝ երկրաշարժի հետևանքով առաջացած հրդեհի մարման և փլատակների տակ գտնվող տուժածների դուրս բերման...


