Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ 05.04.2013

ՀՀ պաշտպանության նախարարության, օտարերկրյա պետությունների և ՀՀ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների և ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ապահովման և թեկնածուների մասնագիտական կողմնորոշման նպատակով Կոտայքի մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Եղվարդի տարածաշրջաններում կազմակերպվել են հանդիպումներ հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտների հետ: Հանդիպումներին մասնակցել են Կոտայքի մարզպետարանի...

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ՝ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ  ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ՝ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 05.04.2013

Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը: ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքի խոսքով մեկնարկած հանդիսավոր նիստում ամփոփվել են արդեն երկրորդ անգամ անցկացվող «Լավագույն կին գործարար» և «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» 2013թ. մրցանակաբաշխության արդյունքները: Հանդիսավոր նիստին մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչներ: Մրցանակաբաշխության...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 04.04.2013

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանի և հանրակրթական դպրոցների տնօրենների ու զինղեկների մասնակցությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ: Աշխատանքային խորհրդակցություններին մասնակցել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի հոգևորականներ, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարների աշխատակազմերի, զինվորական կոմիսարիատների, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների...

<<ԿՈՏԱՅՔ -2013>> ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ 02.04.2013

Մարզի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Չարենցավան քաղաքի արվեստի դպրոցի դահլիճում տեղի է ունեցել <<Կոտայք -2013>> երգարվեստի մարզային մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են նախապես հայտավորված 15 և ավելի բարձր տարիքի երգիչները <<Ժողովրդական-գուսանական երգ>> և <<Էստրադային երգ>> անվանակարգերում: Փառատոնի նպատակն է` աջակցել մարզում երգարվեստի զարգացմանը, բացահայտել երգարվեստի տարբեր ժանրերում հանդես եկող...

ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 31.03.2013

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանական համալիրում, ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի, Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվել է պատարագ: Կեչառիս վանական համալիրում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Սբ. Պատարագին ներկա է գտնվել նաև Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Սուրբ Պատարագին հաջորդել է Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից Կեչառիս վանական համալիրի բակում կազմակերպված համերգային ծրագիրը  

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 23.03.2013

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունները, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցությունների օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է 2013 թվականի առաջին եռամսյակում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին: Այնուհետև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-04-19 15:38:57