Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ակունք համայնքում 5 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Ակունք համայնքում 5 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 02.08.2021

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կապուտան բնակավայրում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ: Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Ակունք համայնքը ձեռք է բերել ևս մեկ աղբատար մեքենա, որը համեմատաբար փոքր չափեր ունի և նախատեսված է համայնքի ծայրամասային ու դժվարանցանելի փողոցների աղբահանությունն իրականացնելու համար: Բացի նշված ծրագրերից, Ակունք խոշորացված համայնքում...

Կոտայքի մարզպետն ընդունել է ԿԳՄՍ նախարարության գերազանցության մեդալներ ստացած Կոտայքի մարզի շրջանավարտներին

Կոտայքի մարզպետն ընդունել է ԿԳՄՍ նախարարության գերազանցության մեդալներ ստացած Կոտայքի մարզի շրջանավարտներին 30.07.2021

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է գերազանց առաջադիմություն գրանցած և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գերազանցության մեդալներ ստացած Կոտայքի մարզի շրջանավարտներին: Կոտայքի մարզն այս տարի ունի գերազանցության մեդալներ ստացած 8 շրջանավարտներ՝ երեքը Հրազդանի թիվ 13 ավագ, երկուսը՝ Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցներից և երեք շրջանավարտներ մարզային ենթակայության Պռոշյանի Պ.Ղևոնդյանի անվան, Լեռնանիստի Ս.Նազարյանի անվան և Քանաքեռավանի միջնակարգ դպրոցներից: Մեդալակիրներին, նրանց ծնողներին և...

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բնակելի տարածք կնվիրվի դրանք զբաղեցնող քաղաքացիներին

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բնակելի տարածք կնվիրվի դրանք զբաղեցնող քաղաքացիներին 29.07.2021

 Կառավարության հուլիսի 29-ին կայացած նիստում ընդունված՝ «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշմամբ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված մի շարք հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով կնվիրվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։  Մասնավորապես, հաշվի առնելով ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի տեղաբնակ քաղաքացիների կողմից մուտքագրված դիմումները, համաձայն հավելվածի,...

Մարզպետարանում տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի նիստ

Մարզպետարանում տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի նիստ 29.07.2021

 Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:  Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Ա.Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Էդիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր...

Կոտայքի մարզում կյանքի կկոչվի 89 սուբվենցիոն ծրադիր՝ 6,9 մլրդ.դրամ արժեքով

Կոտայքի մարզում կյանքի կկոչվի 89 սուբվենցիոն ծրադիր՝ 6,9 մլրդ.դրամ արժեքով 28.07.2021

Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել են շուրջ 30 համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 89 սուբվենցիոն ծրագրեր՝ ընդհանուր 6,9 մլրդ. դրամ արժեքով: Պետական աջակցությամբ մեր համայնքներում Կկառուցվեն, կվերակառուցվեն, կվերանորոգվեն, կկահավորվեն մանկապարտեզներ և խաղահրապարակներ Հրազդան, Աբովյան, Ջրվեժ, Ծաղկաձոր, Մեղրաձոր, Գեղաշեն, Մայակովսկի, Քանաքեռավան համայնքներում Կկառուցվեն, կբարեկարգվեն այգիներ, պուրակներ Հրազդան, Ծաղկաձոր, Նոր Հաճն...

Նուռնուսում ասֆալտապատվում է շուրջ 170 մետր ճանապարհահատված

Նուռնուսում ասֆալտապատվում է շուրջ 170 մետր ճանապարհահատված 23.07.2021

 Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ:  Այս պահին իրականացվում է շուրջ 170 մետր երկարության ճանապարհահատվածի և մայթերի կապիտալ ասֆալտապատում:  Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 25%/75% համաֆինանսավորմամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28