Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԱԶԵԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԱԶԵԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ 22.08.2011

«Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներն օգոստոսի 21-ին հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հիշյալ հանդիպմանը մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: ՀՀ Պաշտպանության նախարարի դիտարկմամբ նման միջոցառումներն առաջին հերթին բարձրացնում են հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը: Նա վստահություն է հայտնել, որ մեր երիտասարդությունն իր մտավոր կարողություններով, գիտելիքներով, ֆիզիկական որակներով ու բարոյական...

<<ԲԱԶԵ 2011>>  ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ  ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

<<ԲԱԶԵ 2011>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 20.08.2011

Օգոստոսի 20-ին Ծաղկաձորում մեկնարկել է <<Բազե 2011>> համահայկական երիտասարդական հավաքը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե-2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: <<Բազե 2011>> համահայկական երիտասարդական հավաքին այս տարի մասնակցելու են Հայաստանից, Արցախից, Ջավախքից և...

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 14.08.2011

Կոտայքի մարզի համայնքներում կազմակերպվել են Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետն այցելել է Ջրաբեր համայնք, նախ մասնակցել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնական միջոցառմանը, ապա ներկա գտնվել առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցված ոռոգման համակարգի բացման...

ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ

ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ 13.08.2011

2011 թվականի օգոստոսի 13-ին կայացած Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը և մարզի քաղաքային համայնքների ղեկավարներն իրենց մարզական պատվիրակություններով: Օգոստոսի 14-ից մարզի քաղաքային համայնքների մարզական խմբերն ու անհատ մարզիկները, ըստ սահմանված ժամանակացույցի, մասնակցում են համապատասխան մարզական խաղերին:  

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏՐԱՆՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏՐԱՆՈՒՄ 12.08.2011

Կոտայքի մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչության նիստերի դահլիճում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցությանը մասնակցել են <<Երևան-ջուր>> ՓԲԸ-ի պատասխանատուներն ու հիշյալ կազմակերպության սպասարկման գոտում գտնվող համայնքների ղեկավարները: <<Երևան-ջուր>> ՓԲԸ-ի կողմից մարզում իրականացվող ջրամատակարարման և ջարհեռացման աշխատանքներն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ 11.08.2011

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն աշխատանքային այցով եղել է մարզի Նոր Գյուղ, Զառ և Գեղաշեն համայնքներում, ծանոթացել առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ծրագրի շրջանակներում իրականցվող շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ու հիշյալ համայնքնների ղեկավարների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ համատեղ քննարկվել են համայնքների խմելու ջրագծերի շինարարության գործընթացի կազմակերպական մանրամասները, ինչպես նաև ավարտման ժամկետներն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-26 17:14:56