Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրառատ համայնքում հիմքից կառուցվում է մոդուլային շենքով ամբողջովին նոր դպրոց

Ջրառատ համայնքում հիմքից կառուցվում է մոդուլային շենքով ամբողջովին նոր դպրոց 10.06.2021

 Կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում այս պահին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում լայն թափով ընթանում են մոդուլային շենքով ամբողջովին նոր դպրոցի կառուցման աշխատանքները:  Նոր շենքը կառուցվում է գործող դպրոցի հարակից տարածքում:  Այժմ կառավարության աջակցությամբ կառուցվում է մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային հանրակրթական դպրոց, որը ծառայելու է ոչ միայն որպես ուսումնական հաստատություն, այլև կատարելու է մշակութային...

Կոտայքի մարզում ծնվել է 167 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 167 երեխա 07.06.2021

Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում գրանցվել է 167 ծնունդ՝ 80 տղա և 87 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների Չարենցավանի ծննդատուն՝ 18 ծնունդ Նաիրիի ծննդատուն՝ 14 ծնունդ Աբովյանի ծննդատուն՝ 62 ծնունդ Հրազդանի ծննդատուն՝ 73 ծնունդ:  

Արամուս համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Վարդանյանը

Արամուս համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Վարդանյանը 04.06.2021

Այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանին: Նախօրեին Արամուս համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգ»-ի կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգ»-ի կապակցությամբ 04.06.2021

Սիրելի՛ շրջանավարտներ  Շնորհավորում եմ ձեր կյանքի ամենալուսավոր ու հիշարժան օրվա՝ «Վերջին զանգ»-ի կապակցությամբ:  Այսօր դուք նոր կյանք եք մտնում և հույսով եմ, որ ուսումնառության ընթացքում ձեր ստացած գիտելիքները հնարավորություն կտան նոր ճանապարհի շրջափուլում կատարել ճիշտ ընտրություն: Սիրելինե՛րս,  Հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին ու արժեքներին, որպեսզի երբեք հուսախաբ չանեք ձեր ծնողներին, ուսուցիչներին և արժանապատվորեն հաղթահարեք ժամանակի բոլոր...

Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 և Նոր Հաճնի ավագ դպրոցներում ևս իրականացվելու են ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումներ

Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 և Նոր Հաճնի ավագ դպրոցներում ևս իրականացվելու են ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումներ 04.06.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2021թվականի մայիսի 18-ի N 785-Ա/2 հրամանով հաստատված հավելվածի համաձայն, Կոտայքի մարզի Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 և Նոր Հաճնի ավագ դպրոցներում ևս իրականացվելու են ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումներ՝ Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 ավագ դպրոց - բոլոր բաղադրիչները • Հայոց լեզու և գրականություն • Մաթեմատիկա • Անգլերեն • Դասվարներ • Տեխնոլոգիա  Նոր Հաճնի ավագ դպրոց -բոլոր բաղադրիչները...

Կոտայքի մարզպետն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին

Կոտայքի մարզպետն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին 03.06.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը իր խորհրդական Հրաչյա Վարդանյանի հետ այսօր հյուրընկալվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և օրհնություն ստացել նրանից:  Հանդիպմանը ներկա էին նաև բանակի հոգևոր առաջնորդ Հայր Մովսեսը, փոխառաջնորդ Տեր Ենովք քահանան։  Մարզպետը և Սրբազանը քննարկել են պետության առջև ծառացած խնդիրները՝ դրանց լուծման ուղղությամբ կարևորելով մարզային իշխանությունների և եկեղեցու փոխգործակցությունն ու միասնական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36