Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գողթ, Գեղաշեն, Կամարիս համայնքներում էր

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գողթ, Գեղաշեն, Կամարիս համայնքներում էր 21.07.2021

 Մեկնարկել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ: Մարզպետն այսօր Գողթ, Գեղաշեն, Կամարիս համայնքներում էր՝ տեղում ծանոթանալու կառավարության սուբվենցիոն, ինչպես նաև այլ ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին:  Այցի առաջին կանգառը Գողթ համայնքում էր: Մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանն այցելել է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցվող մանկապարտեզի...

Դիլիջանում տեղի կունենա BuissUp Global Forum-ը

Դիլիջանում տեղի կունենա BuissUp Global Forum-ը 20.07.2021

 Սեպտեմբերի 7-13-ին Best Western Plus Dilijan հյուրանոցում տեղի կունենա BuissUp Global Forum-ը՝ իր շուրջը հավաքելով բիզնես մտածելակերպի տեր 200 հայազգի երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից։  Ֆորումը իրենից ներկայացնում է յոթօրյա ինտենսիվ դասընթաց, որը միտված է մասնակիցներին տրամադրել բիզնես կրթություն։ Նախատեսված է՝ ✔Գաղափարի գնահատում և մոդելավորում ✔Մարքեթինգ և վաճառքներ ✔Ֆինանսների կառավարում ✔Գործարար հաղորդակցություն ✔ Փիթչինգ Buissup Global...

 Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցները շարունակում են պատվաստվել COVID-19-ի դեմ

Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցները շարունակում են պատվաստվել COVID-19-ի դեմ 20.07.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է  Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցները շարունակում են պատվաստվել COVID-19-ի դեմ: Հիշեցում «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով Պատվաստումներն անվճար են: 

Ջրաբերում կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար

Ջրաբերում կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար 20.07.2021

 Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար։ Հուլիսի 21-ից կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը։  Կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրն իրագործելուց հետո բնակավայրում խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի։  Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման առաջին փուլը՝ բարձր ճնշման ջրագծի կառուցումը, իրականացվել է 2020 թվականին՝ կրկին...

Գողթում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ

Գողթում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ 19.07.2021

 Կոտայքի մարզի Գողթ համայնքի բյուջեի միջոցներով կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում ներհամայնքային երկու փողոցներում:  Շուրջ 21 մլն դրամի շրջանակում արդեն ավարտվել է 5-րդ փողոցի ասֆալտապատումը. այսօրվանից էլ ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել 7-րդ փողոցում:  Ընդհանուր առմամբ, հիմնանորոգվում են 1300 մետր երկարությամբ ներհամայնքային երկու ճանապարհահատվածներ: 

Տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ

Տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ 19.07.2021

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:  Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Ա.Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Էդիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49