Նորություններ
Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 31.10.2022
Աշխատանքային շաբաթը սկսված է, առաջնահերթ հանձնարարականները տրված: Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձել է • Ապօրինի կառուցապատումների օրինականացման գործընթացի պատշաճ իրականացմանը. մի քանի կոնկրետ դեպքերով Ահարոն Սահակյանը հանձնարարել է հրատապ զբաղվել և ամենասեղմ ժամանակահատվածում կանխել ապօրինի կառուցապատումները • Հանձնարարվել է Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացքը պահել խոշորացույցի...

Հրազդան համայնքը ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու հանգամանքը հաշվի առնելով՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կազմակերպել է «Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով միջհամայնքային օլիմպիադա, որին մասնակցություն են ունեցել Հրազդան և Ծաղկաձոր համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտները: Օլիմպիադայի արդյունքներն ամփոփված են և այդ կապակցությամբ Կոտայքի...

Մշակույթը, արվեստը, թատրոնը՝ առաջնահերթություն 27.10.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ Աբովյանի դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հրավերով ներկա է գտնվել Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» ներկայացմանը (ռեժիսոր՝ Արմեն Սարգսյան): «Մեծ բավականություն եմ ստացել բեմադրությունից, և չեմ կարող թաքցնել ակնածանքս այն ահռելի աշխատանքի, որն իրականացնում են մարզի թատրոնի նվիրյալները»,- իր խոսքում...

«Հերոսների Վերականգնողական Քաղաքին» շնորհվել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակ 27.10.2022
Հոկտեմբերի 23-ին «Հանրային վարկանիշ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշությանը «Հանու՛ն զինվորի» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակ է շնորհվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների Վերականգնողական Քաղաքին»: Մրցանակաբաշխության համար հիմք են «Էմպիրիկա»...

Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների փոխնախարար Տիմուր Իգորևիչ Մաքսիմովն ու Միջազգային ֆինանսների վարչության պետ Պավել Վալերևիչ Սնիսորենկոն, ինչպես նաև միջազգային զարգացման աջակցության բաժնի ղեկավար Դարյա Կիրիլլովան և բաժնի ղեկավարի տեղակալ Ալինա Կրասիլնիկովան Հայաստան են այցելել՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից բոլոր մարզերում ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրին, որն աստիճանաբար փոխանցվում է Հայաստանի կառավարությանը: Այցին...

Անց է կացվել Արիշտայի փառատոն 25.10.2022
«Արիշտայի փառատոն Բջնիում» նախաձեռնության շրջանակներում Կոտայքի մարզի Բջնի գյուղում անց է կացվել նոր ֆորմատով փառատոն, որի ընթացքում ոչ միայն հնարավորություն է ստեղծվել համտեսելու և գնելու ավանդական գյուղական արիշտա, այլ նաև մասնակից լինելու արիշտայի պատրաստման գործընթացին: Ծրագիրն իրականացվել է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ֆինանսավորվել Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային...