Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզը ներկայացնող Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոցի թիմը հաղթել է ֆուտզալի միջմարզային առաջնությունում

Կոտայքի մարզը ներկայացնող Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոցի թիմը հաղթել է ֆուտզալի միջմարզային առաջնությունում 18.04.2022

 Ապրիլի 16-ին Դիլիջան քաղաքում կայացել է «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակներում անցկացվող ֆուտզալի (մինի ֆուտբոլ) միջմարզային մրցումները: 2-րդ ենթախմբում մասնակցել են Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի՝ մարզային փուլերում հաղթող ճանաչված դպրոցների թիմերը:  Ուրախությամբ հայտնում ենք, որ Կոտայքի մարզը ներկայացնող Չարենցավանի թիվ 1...

Կոտայքի մարզի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Հարության Սուրբ Պատարագ

Կոտայքի մարզի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Հարության Սուրբ Պատարագ 17.04.2022

 Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Հարության պատարագին ընտանիքի հետ ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։  Սուրբ Պատարագին Սրբազան Հայրը օրվա խորհրդին պատշաճ քարոզ խոսեց։ Սուրբ պատարագի ավարտին Թեմակալ Առաջնորդի ձեռամբ կատարվեց հավկիթների օրհնություն, որը բաժանվեց ժողովրդին։  

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ 16.04.2022

 Ոստիկանության համակարգի հարգելի՛ ծառայողներ, ոստիկանության վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ:  Շատ լավ եմ հասկանում և գնահատում այն աշխատանքի ծավալը, որ Դուք եք իրականացնում:  Դուք ուղղակիորեն և անմիջականորեն առնչվում եք մեր քաղաքացիների հետ, պահպանում հասարակական կարգն ու պաշտպանում հանրային անվտանգությունը:  Այն առաքելությունը, որը Դուք եք իրականացնում, արժանի է միայն խորին երախտագիտության ու հարգանքի:...

Կոտայքի մարզպետի գլխավորությամբ կայացել է ընդլայնված կազմով այց Նաիրիի բժշկական կենտրոն:

Կոտայքի մարզպետի գլխավորությամբ կայացել է ընդլայնված կազմով այց Նաիրիի բժշկական կենտրոն: 15.04.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ կայացել է ընդլայնված կազմվով այց Նաիրիի բժշկական կենտրոն:  Մարզի ղեկավարի, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, մարզպետի խորհրդական Հայկ Ալեքսանյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների, Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ կայացել է շրջայց`բաժանմունքներում՝ շենքային պայմաններին, սարքավորումների, կադրային հագեցվածությանը և հնարավորություններին...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք 15.04.2022

 Նաիրիի բժշկական կենտրոն կատարած այցից հետո մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետի խորհրդական Հայկ Ալեքսանյանի, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, ինչպես նաև Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի և Աբովյանի բժշկական կենտրոնների պատասխանատուների հետ այցելել է Պռոշյանում գտնվող Հերոսների վերականգնողական քաղաք:  Հիշեցնենք, որ Արցախյան վերջին պատերազմից հետո Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Հերոսների...

Վերակառուցվում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը. մարզպետն այցելել է շինհրապարակ

Վերակառուցվում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը. մարզպետն այցելել է շինհրապարակ 13.04.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ համատեղ շրջայց են կատարել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակում:  ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում մեկնարկել են դպրոցի վերակառուցման աշխատանքները:  Այս դպրոցը ճանաչվել է սեյսմավտանգ և ենթակա է կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28