Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Խոհրդակցություն դպրոցների տնօրենների հետ

23.05.2023

 Կոտայքի  մարզպետ  Ահարոն  Սահակյանի  հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի բոլոր դպրոցների տնօրենների հետ:

 Խորհրդակցությանը  մասնակցել  է  նաև  մարզպետի  օգնական  Ստեփան Բաղդասարյանը:

 Ուսումնական  տարին ավարտվում  է  ու  առջևում  «Վերջին զանգ»  միջոցառումն է, որի պատշաճ անցկացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել զրուցելու մարզի դպրոցների տնօրենների հետ, քննարկելու հուզող հարցերն ու խնդիրները:

 Կարեն  Հունանյանը Կոտայքի մարզպետի անունից խստագույնս հանձնարարել և հորդորել է ամենայն ուշադրությամբ հետևել և վերահսկել, որպեսզի մարզի դպրոցներում բացառվի դրամահավաքության ցանկացած դեպք կամ արատավոր այլ երևույթ, միջոցառումն ավելի շատ ուղղված լինի կրթության այս փուլի ամփոփմանը, այլ ոչ ծնողների համար հավելյալ բեռի ավելացմանը:

 Քանի որ առջևում նաև քննական շրջանն է, ուստի տնօրենների հետ քննարկվել են այս ուղղությամբ նախատեսվող քայլերը, մասնավորապես, ընդգծվել է օբյեկտիվ, արդար և սկզբունքային գնահատման կարևորությունը՝ բացառելու գնահատող հանձնաժողովների կողմից որևէ անարդար, ոչ օբյեկտիվ վերաբերմունքի դրսևորում:

 Համակարգված   աշխատանքի   արդյունքում  պետք  է  անել  առավելագույնը, որպեսզի քննական շրջանը մարզի դպրոցներում բարձր մակարդակով անցնի՝ պայմանավորված բացառապես արդարությամբ ու անկողմնակալ վերաբերմունքով:

 Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական գործընթացին վերաբերող այլ հարցեր ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16