Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն

22.05.2023

 Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:

 Ուսումնական տարին ավարտվում է և, բնականաբար, մարզպետի ուշադրության կենտրոնում Վերջին զանգ միջոցառման պատշաճ և չափավոր կազմակերպման անհրաժեշտությունն է:

 Մարզի  դպրոցներում  դրամահավաքության  դեպքերը և  արատավոր այլ երևությներ բացառելու, ինչպես նաև քննական շրջանով պայմանավորված խնդիրներն ու անելիքները քննարկելու նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանը հանձնարարել է հանդիպում կազմակերպել մարզի դպրոցների տնօրենների հետ:

 Միաժամանակ, անդրադարձ կլինի կամավոր ատեստավորման գործընթացին. իհարկե, ոգևորող է, որ գործընթացի նկատմամբ մեր ոսուցիչների վերաբերմունքը դրական է և օրեցօր ավելի շատ ուսուցիչներ են դիմում կամավոր ատեստավորման:

 Մարզպետի  աշխատակազմի  աշխատանքի առանցքում նաև կառավարության 2023 և 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերն են:

 2023 թվականի  մի  շարք  սուբվենցիոն  ծրագրեր արդեն մեկնարկել են մարզի համայնքերում: 2024 թվականի համար առաջին փուլով արդեն իսկ կան հաստատված 53 ծրագրային հայտ:

 Համապատասխան  ստորաբաժանումների  ղեկավարներին  հանձնարարվել  է աշխատել համայնքների հետ, որպեսզի մինչև մրցույթների հայտարարվելը լրամշակման ենթակա հայտերի նախագծային փաստաթղթերը նախ ներկայացնեն մարզպետի աշխատակազմ քննարկման, շտկման, ապա՝ նախարարություն:

 Անդրադարձ է կատարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, քննարկվել են այլ հարցեր ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16