Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

30.05.2023

 Մայիսի  29-ին  Կոտայքի  մարզպետ  Ահարոն  Սահակյանը  ՀՀ  ԶՈՒ  ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի, ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում մասնակցել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

 Էդվարդ  Ասրյանն  իր  և  ՀՀ ՊՆ նախարարի  անունից  շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։
Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը՝ հայ զինծառայողները պատվով են իրականացնում առաջադրված խնդիրները՝ կարևոր ներդրում ունենալով միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։ Հանդիսավոր արարողության ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16