Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ

01.06.2023

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, ինչի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլոր երեխաներին ամռան գալուստն ազդարարող այս լուսավոր տոնի կապակցությամբ:

 Երեխաները մեր կյանքի ամենաթանկ էակներն են, մեր հարստությունն ու ապագան և նրանց պաշտպանությունն ու հոգատարությունը մեր՝ մեծերիս պարտքն ու պարտականությունն է ամեն օր:

 Սիրելի՛ երեխաներ,
ի սրտե մաղթում եմ, որպեսզի ապրեք անհոգ, երջանիկ, վայելեք կյանքի յուրաքանչյուր պահը, ոչինչ չխանգարի ձեր ուրախ ու երջանիկ մանկությանը:

 Խաղաղություն մեր երկրին, որպեսզի ձեր լուսավոր ապագան կերտեք լույսի, խաղաղության ու անամպ երկնքի ներքո:

Տոնական բարձր տրամադրություն և լավ օր բոլորիդ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16