Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ 26.09.2023

Հիմք ընդունելով «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը' Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձանց ՀՀ Կոտայքի մարզում կեցության վայրեր տրամադրելու' տեղավորելու, կենցաղային պայմաններով' սննդով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու և երեխաների կրթության շարունակականությունը ապահովելու աշխատանքները համակարգելու նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ մարզպետի աշխատակազմում համապատասխան ոլորտները...

Գործարկվել է առաջնային կարիքի հաշվառման հարթակ

Գործարկվել է առաջնային կարիքի հաշվառման հարթակ 25.09.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, ԼՂ–ից տեղահանված անձանց հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։   Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն),...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է Բերքի տոնին

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է Բերքի տոնին 17.09.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ձորաղբյուրի Ուսուցման կանաչ կենտրոնում մասնակցել է ավանդական դարձած Բերքի Տոնին՝ գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնին:  Փառատոնի բացմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը և այլք:  «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության ջանքերով' ի դեմս կազմակերպության նախագահ...

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեող անձանց կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում առկա դեղերն անվճար

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեող անձանց կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում առկա դեղերն անվճար 12.09.2023

Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար ԱՆՎՃԱՐ են հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն:  Ովքե՞ր են շահառուները.  ՀՀ կառավարության թիվ 642-Ն որոշմամբ սահմանվել է, որ հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են սահմանված դեղերը ստանալու համար:  Տվյալ դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ...

Աբովյան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի 73 աշակերտներ այսուհետ կրթություն կստանան նորակառույց և լուսավոր դպրոցում

Աբովյան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի 73 աշակերտներ այսուհետ կրթություն կստանան նորակառույց և լուսավոր դպրոցում 01.09.2023

 Այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի հետ այցելել են Կաթնաղբյուրի հիմնական դպրոց և մասնակցել նորակառույց դպրոցի բացման պաշտոնական արարողությանը: Այս բնակավայրի երեխաներն այսուհետ հաճախելու են ժամանակակից լուծումներով կառուցված և կահավորված լուսավոր դպրոց:  Դպրոցը կառուցվել է ՀՀ կառավարության՝ «Փոքր թվակազմ...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ 01.09.2023

Սիրելի' աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այս առիթով նախևառաջ ուզում եմ շնորհավորել մեր առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին: Սիրելինե՛րս, այսօրվանից ձեզ համար սկսվում է կյանքի նոր շրջափուլ՝ իր հետաքրքրություններով, կարևորությամբ և բացահայտումներով: Մաղթում եմ, որպեսզի կյանքի այս նոր ճանապարհը միայն լուսավոր պահեր պարգևի, գիտելիքն ու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-27 11:30:19