Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավանում հիմքից կառուցվում է մարզադպրոց

30.11.2023

Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան համայնքում մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց. ծրագիրն ուղղված է սպորտային կյանքի աշխուժացմանը։

 Շինարարական աշխատանքները սկսվել են հունիսից և այս պահին էլ ակտիվորեն ընթանում են. կառուցվում են մոնոլիտե սյուներ և հեծաններ։
Նոր կառուցվող մարզադպրոցը, համաձայն նախագծի, ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ:

 Մարզադպրոցի կառուցման աշխատանքներն իրականացվում են երկու փուլով։ Առաջին փուլով կառուցվում են երկհարկանի շենքի արտաքին պատերը, իսկ արդեն 2024-ին՝ երկրորդ փուլով, նախատեսվում է կատարել շենքի ներքին հարդարման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթով՝ ընդհանուր 627.9 մլն դրամ արժեքով։

 Պետական բյուջեից ֆինանսավորման չափը կազմում է 219.6 մլն դրամ (35%), իսկ համայնքի ներդրումը՝ 407.9 մլն դրամ (65%):

 2023 թ-ին նախատեսվում է ներդնել 243.9 մլն դրամ, որից 85.4 մլն դրամը՝ պետական բյուջեից, իսկ 158.5 մլն դրամը՝ համայնքից:

 Բյուրեղավան համայնքը նախատեսում է 2024 թվականին կառավարության սուբվենցիոն ծրագրի երկրորդ փուլով շարունակել նաև քաղաքի ոռոգման համակարգի կառուցման ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները:

 Ծրագրի առաջին փուլով Բյուրեղավանում կառուցվել է շուրջ 1700 մ երկարությամբ ոռոգման ջրատարի ներքին ցանց, որի արդյունքում մատակարարվող ջրի կորուստները հասցվել են նվազագույնի:

 Շինարարական աշխատանքների արժեքը 48. 081.5 դրամ է, որից 28 848.9 դրամը (60%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 19 232.6 դրամը (40%)՝ համայնքի ներդրումը:

 Աշխատանքների երկրորդ փուլով նախատեսվում է 2024 թվականին ներդնել ևս 32 մլն 878 հազ. դրամ։

 Ծրագրի արդյունքում Բյուրեղավանում վերջնականապես կլուծվի ոռոգման ջրի խնդիրը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:10