Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի

Կոտայքի մարզպետը մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի 27.07.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սհակյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հայաստանի ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստին։  Հայաստանը պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում' ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հրազդանի հիմնադրման 63-ամյակի կապակցությամբ

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հրազդանի հիմնադրման 63-ամյակի կապակցությամբ 27.07.2022

Սիրելի՛ հրազդանցիներ, Ընդունեք իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքը մարզկենտրոն Հրազդանի հիմնադրման 63-ամյակի կապակցությամբ: Մենք բոլորս ականատաես ենք այն փոփոխություններին, որոնք իրականացվում են Հրազդան քաղաքում: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամենօրյա արդյունավետ փոխգործակցությամբ միավորված Հրազդանն իր բնակավայրերով ընթանում է կայուն և համաչափ զարգացման ճանապարհով. իրականացվող աշխատանքներն ակնառու են և ոգևորող: 

Մարզի և մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հաստատությունների ձեռքբերումներից

Մարզի և մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հաստատությունների ձեռքբերումներից 22.07.2022

 Նաիրիի բժշկական կենտրոնը նվիրատվության միջոցով ձեռք է բերել կահույքի մի ամբողջ խմբաքանակ և համակարգիչներ։  Բժշկական հաստատությանը տրամադրվել են նաև վիրահատական լամպեր, որի կարիքը օրակարգային էր։ Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Առո՛ղջ եղեք: 

Անց է կացվել շտաբային ուսումնավարժություն

Անց է կացվել շտաբային ուսումնավարժություն 20.07.2022

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 450-Ա որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 7.1.1 կետի պահանջները` ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշման համաձայն, այսօր՝...

Ոլորտային պատասխանատուները դիտարկել են Աբովյանի մուտքի խաչմերուկից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ոլորտային պատասխանատուները դիտարկել են Աբովյանի մուտքի խաչմերուկից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 20.07.2022

 Ճանապարհաշինական ծրագրերը մարզի տարբեր հատվածներում ակտիվ ընթանում են:  ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ, խորհրդականներ Մհեր Գևորգյանը, Հայկ Ալեքսանյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հրաչ Վարդանյանը կրկին այցելել են պետական բյուջեով հիմնանորոգվող Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող մոտ 1,4 կմ երկարության ճանապարհահատված՝ շինարարության գլխավոր ինժեների և շինարարների հետ...

Կոտայքի մարզում ծնվել է 137 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 137 երեխա 20.07.2022

 Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում ծնվել է 137 երեխա (որից 1-ը զույգ)՝ 69 տղա և 68 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների • Չարենցավանի ծննդատուն՝ 10 երեխա • Նաիրիի ծննդատուն՝ 15 երեխա • Աբովյանի ծննդատուն՝ 59 երեխա • Հրազդանի ծննդատուն՝ 52 երեխա (որից 1-ը զույգ): 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56