Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

19.12.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ, որին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Ռուբեն Դավթյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ Լևոն Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, վարչության մասնագետներ:

 Օրակարգի առաջին կետով ամփոփվել են 2023 թվականի ամառային զորակոչի արդյունքները, քննարկվել ձմեռային զորակոչի նախապատրաստման և անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր:

 Հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման և ազատման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը:

 Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59