Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացել է ասմունքի Կոտայքի մարզային մանկապատանեկան մրցույթ-փառատոնը

18.12.2023

 ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսին կազմակերպվել և անց են կացվել բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին նվիրված ասմունքի մանկապատանեկան մարզային մրցույթ-փառատոնի տարածքային փուլերը, որին մասնակցել են մարզի դպրոցներից ընդգրկված կրտսեր և ավագ տարիքի 144 ասմունքողներ. մարզային փուլի ուղեգրեր էին նվաճել 27-ը:

 «Ինպե ՜ս եմ քեզ սիրում, երկիր» խորագրով ասմունքի մանկապատանեկան Կոտայքի մարզային մրցույթ-փառատոնի մարզային փուլը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան դահլիճում, որին անձամբ ներկա է գտնվել բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

 Փառատոնը մեկնարկել է ճանաչողական այցով. մասնակիցները նախ այցելել են Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիր և Օրբելի եղբայրների տուն-թանգարան, որից անմիջապես հետո սկսել է փառատոնի մրցութային փուլը:

 Գնահատող հանձնաժողովի կազմում էին ՀՀ վատակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասան, ասմունքի վարպետ Սամվել Բաղինյանը, բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ պոեզիայի ամենամյա և գրական այլ մրցանակների դափնեկիր Շանթ Մկրտչյանը, բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ և տարբեր երկրների գրական մեդալների և մրցանակների դափնեկիր Գագիկ Դավթյանը, բանաստեղծ, երիտասարդ ստեղծագործողների մրցույթների դափնեկիր Հայկ Սիրունյանը, բանաստեղծ, «Ծիծեռնակ» ամսագրի և հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը, Կոտայքի մարզի ստեղծագործողների միության փոխնախագահ Նաիրուհի Տոնեյանը:

 Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, վարչության աշխատակիցները, գրողներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և բազմաթիվ այլ հյուրեր:

 Ասմունքող մասնակիցների ելույթները համեմվել են մարզի երաժշտական և արվեստի դպրոցների ֆլեյտայի և թավջութակի լավագույն սաների կատարումներով:

 Փառատոնի արդյունքում ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակի է արժանացել Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտ, Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «ՄԵՆՔ» ասմունքի խմբակի սան Պավլիկ Բրսոյանը:

 Կրտսեր տարիքային խմբում՝

1-ին տեղ - Լուսինե Սահակյան՝ Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոց
2-րդ տեղ - Գայանե Բեգլարյան՝ Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց
2-րդ տեղ - Վարդան Վարդանյան՝ Կաթնաղբյուրի հիմնական դպրոց
3-րդ տեղ - Զենֆիրա Ենոքյան՝ Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց
3-րդ տեղ - Անուշ Առաքելյան՝ Գառնի Բանավանի հիմնական դպրոց
3-րդ տեղ - Անի Կիրակոսյան՝ Մեղրաձորի միջնակարգ դպրոց:

Ավագ տարիքային խմբում՝

1-ին տեղ - Հայկուհի Երիցյան՝ Մայակովսկու միջնակարգ դպրոց
2-րդ տեղ - Գոռ Հայրապետյան՝ Ծաղկաձորի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ - Սյուզի Սուվարյան՝ Բալահովիտի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ - Դավիթ Գևորգյան՝ Մրգաշենի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ - Էլեն Ավետիսյան՝ Մրգաշենի միջնակարգ դպրոց:

 Փառատոնի մրցակից և մասնակից բոլոր սաներին մրցա պարգևատրվել են ՀՀ Կոտայքի մարզպետի պատվոգրերով, մրցանակներով և հուշանվերներով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59