Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առողջապահության ոլորտի կարևոր իրազեկում

14.12.2023

Բժշկական որևէ կենտրոնում թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները
(հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին:

Առողջապահության նախարարությունն անկախ փորձագետներից կազմել է հանձնաժողով, որը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833):

 Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն`(հասցե` Կառավարական տուն 3) փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ կցված փաստաթղթերը և նյութերը):
Առողջապահության նախարարությունը համաձայն հաստատված ընթացակարգի փակ ծրարը տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:
Հանձնաժողովի եզրակացության արդյունքում, օրենքով սահմանված կարգով, բուժաշխատողը կարող է ենթարկվել պատասխանատվության:

Նյութը՝ ՀՀ առողջապահության նախարարության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:10