Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

02.09.2013

Յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը Կոտայքի մարզի Քաղսի համայնքում կազմակերպվում է տոնական հանդիսություն:
Այս տարի ավանդական տոնը համընկել է Գիտելիքի և դպրության օրվա հետ ու կազմակերպվել համայնքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում:
Տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի պաշտոնատար անձնաց և մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ:
Եկեղեցում կազմակերպված մոմավառության արարողությունից հետո մարզային պատվիրակությունը մասնակցել է համայնքի մշակույթի կենտրոնի ուժերով կազմակերպված համերգային ծրագրին: Քաղսիի գյուղական համայնքում տեղի ունեցած հանդիսությանը մասնակցել են նաև ինչպես հանրապետության տարբեր մարզերում, այնպես էլ արտերկրում բնակվող քաղսեցիներ և հյուրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28